SpaceX-ը ներկայացրել է EVA սկաֆանդրը, որով Polaris ծրագրի մասնակիցները դուրս կգան բաց տիեզերք
Արթուր Հեյս. Բիթքոյնի գինը մինչև ամառվա վերջ կհատի $70,000-ի շեմը
Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
Իրանը պլանավորում է սկսել «Քարուն» ԱԷԿ-ի կառուցումը
Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին iPhone Slim-ը
Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից
Ուորեն Բաֆեթը «Դիփֆեյքերի» սպառնալիքը համեմատել է միջուկային զենքի հետ
Բելառուսում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1.9%-ով
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն
Tesla-ն դատական ​​հայց է ներկայացրել հնդկական ընկերության դեմ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով
Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ․ քաղաքապետ
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով
Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով

Հայաստանում ծառայությունների ոլորտն ութ ամսում աճել է14,8%–ով` մինչև մոտ 2 տրիլիոն դրամ

Հկտ 10, 2023 14:36
166
ADS

Հայաստանում ծառայությունների ոլորտի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 1 958 063,7 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14,8%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, այս տարվա օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 268 711,33 մլն դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 13,8%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 4%-ով։

Ծառայությունների ոլորտի ընդհանուր կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը (26.4%) բաժին է ընկնում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը, այս հատվածի ծավալն ութ ամսվա արդյունքում կազմել է 517 113.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,2%–անոց անկման դեպքում։

Տեղեկատվության և կապի ոլորտի ծավալը (մասնաբաժինը` 21,1%) կազմել է 413,405,3 մլն դրամ` 51,7% աճի դեպքում, տրանսպորտ ծավալը (մասնաբաժինը` 13,6%)` 266,973,1 մլն դրամ (աճը` 30,8%), կացության և հանրային սննդի կազմակերպման ծավալը` (մասնաբաժինը` 10,4%)` 204,177,2 մլն դրամ (աճը` 21,9%), և մշակույթի, ժամանցի և հանգստի ծավալը (9,2%)` 180,033,4 մլն դրամ (աճը` 7,1%):

Բնակչության առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտը (մասնաբաժինը` 4,7%) աճել է 3,4%-ով և կազմել 92,697,1 մլն դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 4,4%), աճել է 8,6%-ով և կազմել 85,379,8 մլն դրամ։ Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 3,9%) աճել է 1,4%-ով և կազմել 75,695,8 մլն դրամ, վարչական և օժանդակ գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 3,1%) աճել է 6,7%-ով և կազմել 61,329,6 մլն դրամ, կրթության ոլորտը` (մասնաբաժինը` 2,3): %)՝ 10.5%-ով՝ կազմելով 44 339.5 մլն դրամ։

Աղբյուրը՝   arka.am

Մեկնաբանություն