Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը. ԱՄՀ
Լուրեր |
Կարևորագույն նշանակություն ունի դիվերսիֆիկացման, տնտեսական բարդության և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների զարգացվածության մակարդակի բարձրացումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
«Այս ամենի համար կպահանջվի ավարտել կառուցվածքային բարեփոխումների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների որակի բարձրացումը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը, ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը, այդ թվում՝ փաստաթղթային և սահմանային ծախսերը, ներդրումներն առողջապահության ոլորտում, կրթական և գիտական հետազոտությունների համակարգի ամրապնդումը», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային ներդրումների համար:
Ազուրը նշել է, որ Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է արտահանմանն ուղղված և գիտելիքահեն աճին աջակցելու անհրաժեշտությունը:
«Սա կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից է։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարելու, որքան ռազմավարական մոտեցում մշակելու մասին է, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը վերակողմնորոշվել դեպի արտաքին պահանջարկ», - պարզաբանել է նա:
Աղբյուրը՝ arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարի 4-ի կարևոր լուրերը
2026/01/04/ 20:20 -
Ռազմավարության մշակում՝ փոփոխական ժամանակներում․ ինչպես պահպանել գործնական կայունությունը
2026/01/04/ 17:35 -
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20 -
Երկարաժամկետ արձակուրդների հնարավոր վտանգը․ էմոցիոնալ ու ֆիզիկական դժվարություններ
2026/01/03/ 17:23 -
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.