“Հիփոթեքային վարկավորման աճը, կարծում ենք, մեծապես պայմանավորված է եկամտահարկի վերադարձելիության աստիճանաբար դուրս բերմամբ, այսինքն բնակարան ձեռք բերելու նպատակ ունեցող ընտանիքներն արագացնում են իրենց գնման որոշումը, որպեսզի հասցնեն օգտվել եկամտահարկով վարկային բեռը թեթևացնելու հնարավորությունից: Իհարկե առանձին ուսումնասիրության առարկա է, թե որքանով էր նպատակահարմար Կառավարության որոշումը այս պահին աստիճանաբար դուրս բերել եկամտահարկի վերադարձելիության հնարավորությունը, ինչպիսին է դրա ազդեցությունը շուկայի վրա: Բայց վարկային շուկայում հետևանքներն ակնհայտ են: Ինչ վերաբերում է բիզնես վարկերի կրճատմանն, ապա սա պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով”:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն