OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

ChatGPT-ի համար ստեղծված ընդլայնման միջոցով չարագործները հավաքել են օգտատերերի տվյալները, առևանգել Facebook-ի օգտահաշիվներ

Մրտ 17, 2023 12:29
37

Google Chrome բրաուզերի Quick access to ChatGPT ընդլայնումը, որն օգտատերերին մի քանի քայլով արագ հասանելիություն է տրամադրում արհեստական բանականությամբ աշխատող և վերջերս բավական մեծ տարածում ունեցող ChatGPT ներյոնային ցանցին, իրականում նաև հավաքել է դրանից օգտվող օգտատերերի տվյալները, ինչի հետևանքով չարագործները կարողացել են մուտք գործել այդ մարդկանց Facebook օգտհաշիվներ,- գրում է NEWS.am Tech-ը։

Նշենք, որ ChatGPT-ից օգտվելու համար նախ պետք է գրանցվել, հետո համակարգը օգտատիրոջ տրամադրած հեռախոսահամարով նույնականացնում է նրան, ապա տեղեկացնում, թե քանի որ տվյալ պահին շատերն են օգտվում ChatGPT-ից, համակարգը ծանրաբեռնված է և խորհուրդ է տալիս այցելել ավելի շուտ։ ChatGPT-ն սովորաբար օգտատերերին հասանելի է դառնում կա՛մ գրանցման նույն օրը, սակայն մի քանի ժամ անց, կա՛մ գրանցման հաջորդ օրը, երբեմն նաև ավելի ուշ։

Ինչպես տեղեկացնում է PC Perspective-ը, Quick access to ChatGPT-ն Chrome ընդլայնումների խանութում հասանելի է եղել մարտի 3-9-ը։ Այս կարճ ժամանակահատվածում ընդլայնումը ամեն օր տեղադրվել է Chrome բրաուզերի քան 2000 օգտատերերի կողմից, որոնք ցանկացել են անձամբ փորձել OpenAI ընկերության ստեղծած ChatGPT նեյրոցանցի հնարավորությունները: Թեև այս Quick access to ChatGPT-ն իրոք հնարավորություն է տալիս արագ մուտք գործել ChatGPT, այն նաև փաստացի հավաքել է օգտվողի տվյալները:

Անվտանգության հարցերով զբաղվող Guardio ընկերության մասնագետները հայտնաբերել են, որ Quick access to ChatGPT ընդլայնումը հավաքում է բրաուզերի բոլոր cookie ֆայլերը, ինչպես նաև Google-ի, YouTube-ի, Facebook-ի և Twitter-ի վավերացված սեսիաների թոքենները: Դրա շնորհիվ խաբեբաները մուտք են գործել Meta Graph API, որն օգտագործվում է Facebook-ի հետ համատեղելի հավելվածներ մշակելու համար։

Արդյունքում չարագործները կարողացել են մուտք գործել Facebook-ի օգտատերերի հաշիվներ և գործողություններ կատարել նրանց անունից: Երբ ընդլայնումը հայտնաբերել է Facebook-ի բիզնես օգտահաշիվներ, այն հավաքել է տվյալներ ակտիվ ակցիաների, հաշվի մնացորդների, նվազագույն վճարային շեմերի և վարկային գծերի մասին տեղեկություններ:

Նշենք, որ OpenAI ընկերությունն արդեն ներկայացրել է ChatGPT-ի ավելի կատարելագործված տարբերակը՝ GPT-4-ը։ Այն ավելի մեծ ճշգրտությամբ է պատասխանում տրվող հարցերին, նաև կարողանում է ճանաչել պատկերները և բացատրել դրանք։