Ապրիլի 25-ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Threads-ն ունի ամսական 150 միլիոն օգտատեր․ Meta-ի հաշվետվությունը
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 170.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ շինարարության ծավալն աճել է 11․7%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով
2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով
Երևանում մայիսի 14-ից 16-ը կանցկացվի ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպումը
Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը
Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը պահպանել է 50% մակարդակի վրա
BHP-ն կվերաձևավորի պղնձի շուկան Anglo-ի առաջարկով
Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակրի և 2 առևտրային նավի վրա
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
24 թվականի I եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Կրիպտոարժույթների շրջանառությունը ՀՀ–ում կդառնա անկանխիկ
Հայկական CodeSignal-ն ընդգրկվել է TIME-ի վարկանիշում
Գերմանիան բարելավել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է մարդկանց զրկել իրենց աշխատանքից․ News.am Tech

Մրտ 20, 2023 14:23
100
ADS

Արհեստական ​բանականությունը (ԱԲ) հաշվարկներն անում է շատ ավելի արագ, քան մարդը, չի հոգնում, չի շեղվում աշխատանքից, ճաշի ընդմիջումների, հանգստյան օրերի և արձակուրդների կարիք չունի։ Թվում է, թե կատարյալ աշխատող է:

Այնուամենայնիվ, տեսանելի ապագայում ԱԲ-ն և դրանով աշխատող ռոբոտները դժվար թե կարողանան փոխարինել մարդկանց շատ ոլորտներում: Նման կարծիք NEWS.am Tech-ին տված հարցազրույցում հայտնել է «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն, DigiTec 2022 համաժողովի (տեղի է ունեցել Երևանում 2023 թ. մարտի 10-12-ը) նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

Տեխնոլոգիաների զարգացմանն ու տարածմանը զուգահեռ շատ բան է փոխվում արդյունաբերությունում և մեր կյանքում առհասարակ. վերջին երեք դարերի ընթացքում շատ գործընթացներ, որոնք նախկինում իրականացվել են մարդկանց կողմից, ավտոմատացվել են, իսկ որոշ մասնագիտություններ կորցրել են իրենց արդիականությունը և ընդհանրապես անհետացել։

Սակայն դա, ըստ Քասարջյանի, ամենևին չի նշանակում, որ ԱԲ-ի զարգացումը կարող է մարդկանց մեծ մասին առանց աշխատանքի թողնել։ Որոշ մասնագիտություններ, իհարկե, կարող են վտանգի տակ լինել, բայց շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, ըստ փորձագետի, առայժմ անհանգստանալու կարիք չունեն։

Կարո՞ղ է ԱԲ-ն փոխարինել մեզ

Բազմաթիվ հարցումներ և ուսումնասիրություններ են կատարվել այն մասին, թե արդյոք մարդիկ մտավախություն ունեն կորցնել իրենց աշխատանքը ԱԲ-ի պատճառով: Այս հարցումներից մեկը ցույց է տվել, որ վաճառքի և ռիսկերի կառավարման ոլորտի յուրաքանչյուր երկրորդ մենեջեր վստահ է, որ առաջիկա երեք տարում ԱԲ-ն կկարողանա իրեն փոխարինել աշխատավայրում։

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քոլեջների շրջանավարտների գրեթե 69%-ը կարծում է, որ ընդամենը մի քանի տարում ԱԲ-ն կարող է խլել իրենց աշխատանքը կամ ԱԲ-ի պատճառով իրենց մասնագիտությունը կարող է դառնալ ոչ ակտուալ: Նրանց մտահոգությունները կիսում են նաև բազմաթիվ գանձապահներ, վարորդներ և թարգմանիչներ:

Բայց կան նաև մասնագետներ, որոնք դեռ չեն վախենում ԱԲ-ի հետ մրցակցելուց. ֆինանսների ոլորտի շատ ներկայացուցիչներ, ներառյալ տնտեսագետները, հետազոտողները, ֆինանսական ստրատեգները, ակտիվների բաշխման մասնագետները և պորտֆելի կառավարիչները, կարծում են, որ իրենք կատարում են այնպիսի աշխատանք, որն ԱԲ-ն առայժմ չի կարող անել։

Ստեղծագործականությունը մրցակցությունից դո՞ւրս

Ըստ Րաֆֆի Քասարջյանի՝ այսպես կոչված ռիսկային խումբն այսօր ներառում է ոլորտներ, որտեղ մարդիկ անընդհատ կատարում են նույն աշխատանքը, սովորաբար մեխանիկական, օրինակ՝ ստուգում են բազմաթիվ նույնական փաստաթղթեր: Սրանք այն մարդիկ են, որոնց ԱԲ-ն ոչ այնքան հեռավոր ապագայում, գուցեև իրոք փոխարինի։

Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործական աշխատանքին, նոր ապրանքների և դեղերի մշակմանը, կարևոր որոշումներ կայացնելուն, ապա այս ոլորտներում ԱԲ-ն կարող է օգտագործվել միայն գաղափարներ գեներացնելու, տեղեկություն կամ խորհուրդներ ստանալու համար, սակայն աշխատանքի մեծ մասի կատարման համար կպահանջվեն հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մարդիկ։ Եվ, փորձագետի կարծիքով, տեսանելի ապագայում այս մարդկանց ԱԲ-ն դժվար թե կարողանա փոխարինել։

Արդյո՞ք ծրագրավորողները դեռ անփոխարինելի են

ChatGPT-ն կարող է գրել կոդեր և վիրուսային ծրագրեր, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ ԱԲ-ն, ի տարբերություն բոլորի մտավախությունների, մոտ ապագայում չի կարողանա փոխարինել ծրագրավորողներին և նույնիսկ ծրագրերի որակի ապահովման (QA) մասնագետներին։

Այսօր ԱԲ-ն ծրագրավորողների համար արդեն օգտակար գործիք է դարձել. այն կարող է հաջողությամբ օգտագործվել կոդ գրելու հետ կապված որոշ առաջադրանքների ավտոմատացման համար, ներառյալ կոդի մեջ սխալների հայտնաբերումը (և ամեն դեպքում դեռ չի կարող փոխարինել QA մասնագետներին) կամ ձևանմուշների հիման վրա կոդ ստեղծելու համար: ԱԲ-ի օգտագործման միջոցով ծրագրավորողները կարող են շատ ժամանակ խնայել, քանի որ նրանք այլևս ստիպված չեն կատարել կրկնվող առաջադրանքներ: Այնուամենայնիվ, ԱԲ-ն չի կարող փոխարինել մարդ-ծրագրավորողների փորձն ու ստեղծագործական ունակությունները:

Իսկ ի՞նչ է սպասվում մարդկանց, որոնք գրում են

ChatGPT-ն և վերջերս թողարկված GPT-4-ը կարող են գրել տեքստեր՝ առաջին հայացքից, ինչպես մարդը կգրեր:

Որոշ ռեսուրսներ արդեն օգտագործում են ԱԲ-ն տեքստեր գրելու համար. օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ հանրահայտ CNET պորտալը ԱԲ-ն օգտագործում է ֆինանսական թեմաներով որոշ հոդվածներ գրելու համար: Այս հոդվածները վերաբերում էին այնպիսի թեմաներին, ինչպիսիք են «Ի՞նչ է Zelle-ն և ինչպե՞ս է այն աշխատում», «Ի՞նչ է բարդ տոկոսը» թեմաներով և այլն, և դրանք լավ օպտիմիզացված էին որոնողական համակարգերի համար:

Բայց, ինչպես ծրագրային կոդերի դեպքում, ԱԲ-ի գրած բոլոր տեքստերը ստուգվում են մարդ-խմբագիրների կողմից։ Եվ այնտեղ ստուգելու բան իրոք կա. ԱԲ-ն հեռու է կատարյալ լինելուց և կարող է սխալներ թույլ տալ, այդ թվում՝ բավականին լուրջ: Իսկ եթե ԱԲ-ի գրած տեքստերը ծայրից ծայր չստուգվեն, ապա օգտատերը կարող է ստանալ տեղեկություն, որը շատ հեռու է իրականությունից։

Նման բան վերջերս տեղի ունեցավ Google-ի Bard անունով չատբոտի հնարավորությունների ցուցադրության ժամանակ. ԱԲ-ն փաստացի սխալ թույլ տվեց՝ գրելով, թե իբր James Webb տիեզերական աստղադիտակն է արել արեգակնային համակարգից դուրս գտնվող էկզոմոլորակի առաջին լուսանկարները: Սակայն իրականում էկզոմոլորակի առաջին լուսանկարն արվել է 2004 թ․ Very Large Telescope (VLT) համալիրի կիրառմամբ: Աստղագետներն անմիջապես նկատեցին սխալը, և այս պատմությունը ցավոտ հարված հասցրեց ընկերությանը բաժնետոմսերի գնին, որը կարճ ժամանակում ​​ընկավ ավելի քան 7%-ով, իսկ ընկերության շուկայական արժեքը՝ 100 մլրդ դոլարով:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար նախքան տեսանյութը ձայնագրելը Google-ի ներկայացուցիչներն ընդամենը պետք է Google-ում որոնեին և ստուգեին ԱԲ-ի տրամադրած տեղեկության իսկությունը։

Պետք է նաև հիշել, որ ԱԲ մոդելները, ինչպիսիք են ChatGPT-ն և GPT-4-ը, վարժեցվել են մինչև 2021 թ․ սեպտեմբերի դրությամբ առկա տվյալների հիման վրա: Եվ չնայած դրանց որոշ պատասխաններ կարող են ներառել 2023 թ․ տվյալներ, վերջին իրադարձությունների մասին նրանց հարցնելը և դրանց մասին տեքստեր գրելը վատ գաղափար է:

Իրավիճակը, իհարկե, կփոխվի, երբ այս չատբոտերը լիարժեք հասանելիություն ունենան համացանցին և այն ամբողջ տեղեկությանը, որն այժմ առկա է այնտեղ: Սակայն դրանց գրածներին կուրորեն վստահելն ու ոչինչ կրկնակի չստուգելը, ​​միևնույն է, անհնար կլինի։

Գնի հարցը և հարցի գինը

Կարելի է լիովին պատկերացնել, թե ինչպես են ԱԲ-ով աշխատող ռոբոտներն աշխատում ինչ-որ տեսակի արտադրությունում, տարբեր ապրանքներ, այդ թվում՝ այլ ռոբոտներ հավաքելիս: Վերջերս Tesla-ն հենց այդպիսի տեսարան ցույց տվեց․ երկու Optimus մարդանման ռոբոտներն իրենց նման մեկ այլ ռոբոտ էին հավաքում՝ միաժամանակ կատարելով ռոբոտների համար բավականին դժվար գործողություններ։

ԱԲ-ով կառավարվող ռոբոտները մի օր, անկասկած, գործարաններում և ֆաբրիկաներում կփոխարինեն շատ մարդկանց: Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ այդ ռոբոտների գներն իջնեն։ Առայժմ Tesla-ի Optimus ռոբոտներն արժեն մոտ $20,000, և դրանք ամենաթանկ ռոբոտները չեն: Boston Dynamics-ի ուղղահայաց քայլող Atlas ռոբոտը, օրինակ, արժե 1 մլրդ դոլար: Քիչ արտադրություններ կկարողանան իրենց թույլ տալ նման ռոբոտներ գնել:

Կան, սակայն, ավելի էժան ռոբոտներ. երբ ռոբոտացված թևով չորսոտանի XGO 2 վաճառքի հանվի, դրանք կարժենան մոտ 898 և 1398 դոլար՝ կախված տարբերակից: Ճիշտ է, նման ռոբոտները կարող են կատարել միայն բավականին պարզ մի քանի գործառույթներ՝ քայլել և ինչ-որ բան բարձրացնել իրենց «ձեռքով»։ Այնպես որ, քիչ թե շատ լուրջ արտադրությունում դրանք օգտագործել դեռ հնարավոր չէ։

Մեկնաբանություն