ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Օգտակար գրքեր՝ կառավարման հմտությունները զարգացնելու համար․ IDram-ի փոքր նվերը N զորամասին

Փտր 19, 2024 10:11
33

Գիրք նվիրելու օրը Հայաստանում սիրված ու տարածված տոն է, իսկ վերջին տարիներին շատերը նույնիսկ անհամբերությամբ են սպասում այս օրվան։ Սա գերազանց առիթ է գրքասեր ընկերներին ուրախացնելու՝ նվիրելով գրքեր, որոնք հատուկ իմաստ ու նշանակություն կունենան հենց նրանց համար։ Գիրքը լավագույն նվերն է, շատերը կհաստատեն։ Ինչու՞․ որովհետև նվիրելով գիրք՝ նվերի հասցեատիրոջը փոխանցում ես մի յուրահատուկ ուղերձ, որ թաքնված է գրքի իմաստի մեջ, հաճախ էլ մտածում, որ գրքից ստացված գիտելիքը հաստատ կօգնի կյանքում և աշխատանքային գործունեության մեջ։

Հենց սա էր Իդրամի աշխատակիցների մտքին, երբ որոշեցին հատուկ ընտրված գրքեր նվիրել ՀՀ ՊՆ N զորամասի սպայակազմին։ Մի քանի տասնյակ գիրք կառավարման հմտությունների զարգացման, աշխատանքում կատարելագործվելու մասին, որոնք պարունակում են ճիշտ ու օգտակար խորհուրդներ բոլոր նրանց համար, ում վրա դրված է կառավարելու բարդ պատասխանատվությունը։

Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ միայն ընկերություններում ու գրասենյակներում չէ, որ մենեջմենթը մեծ տեղ է զբաղեցնում։ «Զորամասի սպայակազմը ևս «թիմ է ղեկավարում», ուստի մտածեցինք, որ թեմատիկ գրքեր նվիրելով՝ կկարողանանք զարգացնել նրանց կառավարման հմտությունները, բարձրացնել նախաձեռնողականությունն ու կատարելագործել գիտելիքները մարդկային մեծ խմբերի հետ աշխատելու գործում», — ասում է Տաթևիկ Վարդևանյանը։