

Սևան ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած վերահսկողության ընթացքում լճից առգրավվել է խեցգետին որսալու 75 սարք։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, և խեցգետնի որսի թույլատրելի չափը սահմանված չէ։ Լճից դուրս բերված գործիքները արգելված են։ Վերահսկողության միջոցառումները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ Ժամանակին Սևանում խեցգետնի անխնա, չվերահսկվոսղ որսի պատճառով հիմա լճում մնացել է ընդամենը 70 տոննա խեցգետին: Դա արդյունագործական քանակ չէ, և Սևանում խեցգետնի որսն արգելված է: Մասնագետները հույս ունեն, որ ինչպես սիգի դեպքում, խեցգետնի քանակն էլ հնարավոր կլինի վերականգնել, եթե լինի խիստ հսկողություն, հետագայում էլ՝ բարեխիղճ որս։
Մեկնաբանություն