Աշխատանքից մեծ եկամուտ՝ առանց ղեկավար դառնալու. կարիերայի թաքնված ուղիները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների վաճառքի գլոբալ պատկերը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են բաշխվել բանկային վարկերը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում 2024-ի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի արտաքին առևտրային հավելուրդը հունվարին նվազել է մինչև 4.5 մլրդ դոլար
Ինչու են փորձագետները նախազգուշացնում AI-ի չափից շատ օգտագործման ռիսկերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
Firdus Prime Residence բնակելի համալիրը նշեց «Տանիքի տոնը»․ դիտեք ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
Շրի Լանկայում 22 մլն բնակչություն կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Հարկային նոր արտոնություն. ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը հունվարին աճել է 18%-ով
2024-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանյան 70,088 կազմակերպությունում գրանցված է 786,970 աշխատակից
Ռուսական շուկան ակտիվանում է․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
2024 թվականին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 մլրդ դրամի ներդրում
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում
Ովքեր են գլխավորում աշխարհի 100 լավագույն գործադիր տնօրենների ցանկը Brand Finance-ի վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ինչո՞ւ է արժեզրկվում և արժևորվում դրամը. վերլուծություն

Ապր 5, 2024 19:51
282
ADS

Վերջին ամսվա ընթացքում դրամի արժևորումը որոշակի անհանգստություն է առաջացրել շուկայում։ Այս վերլուծությունը կուսումնասիրի դրամի փոխարժեքի փոփոխության պատմությունը, կբացատրի թե ինչով է պայմանավորված դրամի առժևվորումը։

Նախ դիտարկենք ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքնեը, որոնք ներկայացված են առաջին գծապատկերում։

Գծապատկեր 1.

Երկրորդ գծապատկերը պատկերում է ԱՄՆ դոլարի արժեքի պատմությունը ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 2012 թվականից: Գծապատկերում երևում են կայունության 3 շրջան, 3 ցնցում, Ռուսաստանի Դաշնության փոխարժեքի 2 ճգնաժամ և Արցախի կորստի ազդեցությունը:

2012 թվականից մինչև 2014 թվականի վերջը ԱՄՆ դոլարի փոխարժեքը հարաբերականորեն կայուն էր՝ մոտ 410 դրամի սահմաններում: 2014 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանում սկսվեց ֆինանսական ճգնաժամ, որը պայմանավորված էր համաշխարհային նավթի գների անկմամբ և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, որոնք կիրառվել էին Ղրիմի թերակղզու Ռուսատանին միացման հետևանքով: Ընդհանուր առմամբ այս իրադարձությունները արժեզրկեցին տարածաշրջանի բոլոր արժույթները, այդ թվում՝ եվրոն: Հատկանշական է, որ 2014-2015 ընկած ժամանակահատվածում եվրոն ավելի շատ արժեզրկեց ԱՄՆ դոլարի նկատմամբ, քան դրամը: Սակայն, ի տարբերություն եվրոյի, որի արժեզրկումն աստիճանական էր, դրամի արժեզրկումը կարճաժամկետ էր, անսպասելի և ապակայունացնող:

Գծապատկերում մեկ ԱՄՆ դոլարի արժեքի՝ 410-ից 480 դրամի հանկարծակի անցումը նշված է որպես «Ցնցում N1»: Այս ցնցումը պայմանավորված էր նրանով, որ Կենտրոնական բանկը այլևս ի վիճակի չէր շուկայական միջամտություններով ապահովել ԱՄՆ դոլարի փոխարժեքը մոտ 410 դրամի սահմաններում, և դրամը խուճապային արժեզրկեց՝ հասնելով ընդուպ մինչև 580 դրամի: Սա մի քանի օր խուճապ առաջացրեց շուկայում, այնուհետև իրավիճակը կայունացավ՝ մեկ ԱՄՆ դոլարը 480 դրամի շրջանակներում: Այս կայունությունը տևեց 5,5 տարի՝ մինչև 2020 թվականի աշունը:

Գծապատկեր 2.

Այս ժամանակահատվածում տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Պետք է նշել, որ թղթադրամը նման է հավատի։ Թղթադրամը իր մեջ ոչ մի իրական արժեք չի կրում, պարզապես հասարակությունը կոլեկտիվ հավատ ունի թղթադրամի արժեքի նկատմամբ։ Երբ հավատը դեպի տնտեսությունը և, որպես հետևանք, դեպի արժույթը մեծ է, ապա վերջինս արժևորվում է, իսկ հավատի կորստի դեպքում՝ արժեզրկվում։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև 2023 թվականին Արցախի կորստից հետո, հասարակության մի մասը կորցրեց հավատը դեպի տնտեսությունը և, որպես հետևանք, դեպի դրամը։ Սա հանգեցրեց դրամի վաճառքի և արտարժույթի ձեռքբերման, որի արդյունքում դրամը 2020 թվականի հոկտեմբերին սկսեց արժեզրկվել։ Նշենք, որ հասարակության անդամները չեն կարող երկար պահել գնված արտարժույթը, քանի որ Հայաստանում, բացի դրամից, այլ արժույթ չի կարող հանդիսանալ վճարամիջոց։ Ուստի, որոշ ժամանակ անց կուտակված արտարժույթը հետ է վաճառվում, և դրամ է գնվում, ինչը հետ է արժևորում դրամը հետպատերազմյան մակարդակին։

Գծապատկերում պատկերված N2 ցնցումը տեղի ունեցավ 2022 թվականի մարտի 11-ին, որը ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արձագանք էր։ Սա հանգեցրեց այդ ընթացքում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմանը։ 2014 թվականի դեկտեմբերյան դեպքերի պես, Հայաստանի շուկան նույնպես սպասում էր, որ դրամը ռուսական ռուբլու նման կարժեզրկվի, ինչը որոշակի խուճապ էր առաջացրել ներքին շուկայում։ Այնուամենայնիվ, այս անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրին Ռուսաստանից բավականին մեծ քանակությամբ արտարժույթի արտահոսքի։

2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգ կատարված փոխանցումները 2.5 անգամ աճեցին հիմնականում Ռուսատանից, որոնց ներհոսքը այդ տարվա ընթացքում աճեց 4.5 անգամ։ Այս ամենի արդյունքում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2022 թվականին աճեց 3 անգամ։ Դոլարը կարելի է դիտարկել որպես ապրանք։ 2022 թվականի ընթացքում այդ ապրանքը հեղեղեց Հայաստանի շուկան և որպես արդյունք դոլարը սկսեց արժեզրկվել դրամի հանդեպ, իսկ դրամը ամրանալ։ Այսպես 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական հակամարտության սկսման արդյունքում շուկան սպասում էր, որ դրամը սկսելու էր արժեզրկվել 2014 թվականի վերջի դեպքերի պես, սակայն Ռուսատանից զգալի քանակությամբ արտարժույթի արտահոսքով պայմանավորված դրամը արժևորվեց՝ նախնական սպասմանը հակառակ ուղղությամբ։ Այս դեպքերից հետո 2023 թվականի սկզբից դոլար-դրամ փոխարժեքի կայունության 3֊րդ շրջանն էր, որը համեմատաբար կարճ տևեց՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի գրավմամբ։

Արցախի գրավումը (2020 թվականի 44-օրյա պատերազմի պես) հանգեցրեց հասարակության մի զանգվածի կողմից դրամի և տնտեսության նկատմամբ հավատի կորստին։ Հասարակության մի մասը սկսեց դրամը վաճառել և արտարժույթ գնել, ինչը հանգեցրեց դրամի արժեզրկման։ Այս ժամանակ գրանցվեց N3 ցնցումը։ Այս ժամանակահատվածում տնտեսության սպեկուլյատիվ խաղացողները՝ հիմնականում փոխանակման կետերը, զգալով, որ կրկնվելու է 2020 թվականի հոկտեմբերի սցենարը, սկսեցին դոլար գնել, և 2023 թվականի հոկտեմբերի 4-ին դոլարի գինը սպեկուլյատիվ բարձրացավ՝ հասնելով մինչև 450 դրամի մեկ դոլարի համար։ Իհարկե, սկզբնապես դրամի արժեզրկումը բնականոն էր, սակայն այն սկսեց կրել սպեկուլյատիվ բնույթ, որի արդյունքում հիմնականում տուժեցին հենց փոխանակման կետերը։

Գծապատկեր 3.