Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում
Էյֆելյան աշտարակը փակվել է շոգի պատճառով. Ֆրանսիայի 16 շրջաններում հայտարարվել է բարձր մակարդակի վտանգի ռեժիմ
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 56 հազար 500 պաղեստինցի
Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել

Կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապր 3, 2024 15:23
905

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով  հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստացված տեղեկությունները հաստատվել են: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ:  Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները,  ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից  հաղորդում է ուղարկվել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։