2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի

Ապր 11, 2024 23:41
34

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ  կատարմամբ։

Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցողձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։

 Ազնավուրի մշակութային ժառանգությունը աշխարհին նորովի և յուրովի ներկայացնելու միջազգային նշանակություն ունեցող նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իրսեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Հայաստանում մեկնարկել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք, և այդ շարքում շատ կարևոր միջոցառում կա։ Այդ միջոցառումը Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների նորովի ներկայացումն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա բանկի Visa Բարերար բոլոր քարտապաններին, ովքեր անուղղակիորեն մասնակցում են նման նախագծերի ֆինանսավորմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ազնավուրը 1992 թվականից մինչև իր մահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս ծրագիրը միայն երաժշտություն  չէ, այն հավելյալ արժեք է ստեղծում. մենք հայտվում ենք երաժշտական բարձր տեղում, և այս ալբոմը բոլոր հնարավոր միջոցներով կտարածվի ամբողջ աշխարհում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

 

«Մեծագույն պատասխանատվություն և պատիվ է «Դոյչե Գրամաֆոնում» ներկայացնել հայ կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։ Սա մեծ ձեռքբերում է մեր արվեստի ու Ազնավուրի ժառանգության համար,որովհետև ներկայացնում ենք արտիստ, որով հպարտ ենք։ Շառլ Ազնավուրը հայ է, կոմպոզիտորհեղինակ, որը մոտիվացրել է սերունդներ։ Այս նախագիծը միավորեց մարդկանց, որոնք գաղափարակից էին։ Շնորհակալ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Ակբա բանկին, որոնք շատ սեղմ ժամկետներում կանգնեցին նախաձեռնության կողքին, մենք դրա կարիքը շատ ունեինք և այս նախագծով կունենանք միջազգային որակի պրոդուկտ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ալբոմը հասանելի կդառնա երաժշտական  բոլոր հարթակներում՝ դառնալով յուրահատուկ նվեր աշխարհի համար։

Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։