Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Զինապահ. Միասին՝ զինվորիս կողքին…

Ապր 26, 2023 19:43
129

Զինապահ. նոր անուն բայց տարիների աշխատանք: Հիմնադրամը ռեբրենդինգի հետևանքով ներկայանում է նորովին՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջ արծիվներին:

«1000+» անվանումը ավելի հայտնի է, եւ այդ անվանումը որեւէ կերպ ինտեգրված չէ հիմնադրամի վիզուալ ինքնության ծրագրում կամ համակարգում: Մենք ունենք լոգո՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ եւ հանրության կողմից ճանաչված անուն՝ 1000+»,-ասաց  ԶԱՀ Հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:

Նրա 1000+ անվանումն այլեւս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը:

«Բացի այդ, «1000+» անվանումը հանրության կողմից տարբեր դրսեւորումների ու հոլովումների է արժանացել: Համադրելով մեր պատկերացումները՝ համադրելով մեր ուսումնասիրության հետ, վստահաբար որոշում կայացրեցինք, որ հիմնադրամի համար պետք է նոր անուն մշակել, նոր վիզուալ ինքնություն ունենալ, որը մի քանի նպատակ պետք է հետապնդեր»,- ասաց  ԶԱՀ Հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:

Լինել նույնական լոգոյի եւ անվան հետ, լինել հեշտ հիշվող և արտահայտել  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը: Հիմնադրամի նպատակն ու առաքելությունն է՝ համախմբել ազգին` կանգնելու զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը:

«Զինապահի շահառուներ են հանդիսանում  հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքները և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները՝ ժամկետայինները, կամավորները, սպայական կազմը, պարտադիր ժամկետայիններ և պայմանագրային ծառայողներ»,- ասաց  ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

2017-2022թթ. Զինապահը հատուցում է տրամադրել 5,090 շահառուի։ Միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․1-ին եռամսյակում՝ 52 զինծառայող։

«Մենք 2022 թվականին տրամադրել ենք 16.8 մլրդ  դրամի հատուցում, որն իր մեջ ներառում է 5.7 մլրդը, որը տրամադրվել է միայն 4-րդ եռամսյակում և ընդհանուր 71 մլրդ  դրամի հատուցումներ ենք տրամադրել 2017-2022 թթ ընթացքում»,- ասաց  ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

Իր գոյության վեց տարվա ընթացքում  հիմնադրամի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ դրամ։

«Ինչպես է լինում ամբողջ գործընթացը: Դիմում են Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության  բաժին, լրացնում են դիմումը, դիմումը «գալիս է» Զինապահ՝ մեր հիմնադրամ, մենք ունենք հատուցման խորհուրդ, խորհրդի նիստով ներկայացվում է  վճարման վերաբերյալ դրական կամ բացասական պատասխան (եթե փաստաթղթավորումն ամբողջական չէ,  ապա ուղարկում ենք ամբողջական դարձնելու), այնուհետև բացվում է բանկային հատուկ հաշիվ , տվյալ շահառուի անունով, իսկ եթե զոհված է, հատուցումը ստանում են ընտանիքի անդամները»,- ասաց  ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

Կախված զինվորական կոչումից տրամադրվում է 5-10 մլն դրամ միանվագ գումար, իսկ մնացածը 20 տարվա ընթացքում: Oրինակ ժամկետային զինծառայողի համար տրամադրվու է 48 մլն դրամ: ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝ Զինապահի ակտիվների կառավարումից, Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից, նվիրաբերություններից, որոնք ստացվում են ամբողջ աշխարհից:

«Իր ստեղծման օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկ հաշվետվողականության սկզբունքը: Ուստի նման հանդիպումները շատ կարևոր են մեզ համար:  Ավելորդ է ասել, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարները լի էին դժվարություններով և բոլորս փորձության ենթարկվեցինք»,- ասաց  ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Իրինա Սեյլանյանը:

Զինապահը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որին Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  Զինապահն աջակցում է 5,145 զինծառայողի և նրանց ընտանիքներին:  2017թ-ից ի վեր հիմնադրամը տրամադրել է ավելի քան 76 մլդ․ դրամ հատուցում։
Զինապահն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք:  Միասին՝ զինվորիս կողքին: