2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը 2024թ.-ի հունվարին

Փտր 12, 2024 20:29
70

ՀՀ ՊԵԿ կողմից հրապարակվել է վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկանք՝ 2024թ.-ի հունվար ամսի համար։

Հրապարակված տվյալների համաձայն ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի1 ծավալը կազմել է 177,591.2 մլն դրամ։

Մասնավորապես, ԱԱՀ ծավալը կազմել է 59,443.8 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 8,983.0 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 15,694.0 մլն դրամ։

Շահութահարկի ծավալը կազմել է 10,414.5 մլն դրամ։ Եկամտային հարկի2 ծավալը կազմել է 47,023.8 մլն դրամ։

Ակցիզային հարկի ծավալը՝ 19,802.4 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 284.5 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 3,484.9 մլն դրամ։

Շրջանառության հարկի ծավալը կազմել է 12,920.8 մլն դրամ։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ծավալը կազմել է 2,309.5 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 126.7 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 328.1 մլն դրամ։

Մաքսատուրքի ծավալը կազմել է 5,737.7 մլն դրամ, որից ԵՏՄ բյուջեից՝ 5,625.5 մլն դրամ։ Այլ հարկային եկամուտների3 ծավալը կազմել է 5,879.9 մլն դրամ

Սոցիալական վճարների ծավալը կազմել է 9,783.8 մլն դրամ, իսկ պետական տուրքի ծավալը՝ 4,275.1 մլն։

—————-

1․ Մուտքերում ներառված չեն հավաքագրված և հարկ վճարողներին վերադարձված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարները։

2. Ներառված են նաև եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից եկամուտները։

3. Այլ հարկային եկամուտներում ներառված են ճանապարհային հարկը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, արտոնագրային հարկը, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը, ֆիզիկական անձանցից միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքերը և հարկերը, դրոշմանիշային վճարները և այլ եկամուտները։