Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023–ին գերազանցել է $1 մլրդ-ը
Լուրեր |
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին աճել է մեկուկես անգամ` կազմելով 420,1 մլրդ դրամ (1 մլրդ 37 մլն դոլար)։ Այդ մասին պարզ է դառնում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունաբերության և առևտրի վերաբերյալ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներից, գրում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի աճին նպաստել է ռուսական ընկերությունների, այդ թվում արտասահմանյան կորպորացիաների մասնաճյուղերի ներհոսքը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան:
2023-ին 80 տոկոսով ավելացել է բեռների ներմուծումը փոստային և սուրհանդակային ծառայությունների կողմից (փաստացի առցանց առևտուրը,–խմբ.)։ Բացարձակ արտահայտությամբ ներմուծվել է 3 մլն 544 հազար ծանրոց, այսինքն միջինում ավելի քան մեկ հատ երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով։ Արտահանման առաքումները նույնպես աճել են, բայց միայն 22%-ով` հասնելով մոտ 144 հազարի։
Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման հետ կապված այլ ոլորտներին, ապա ռեստորանահյուրանոցային հատվածում զգալի աճը շարունակվել է։ Այս ոլորտն աճել է գրեթե 19%-ով կազմելով 311․5 մլրդ դրամ կամ 769 մլն դոլար։ Մոլախաղերի արդյունաբերության շրջանառությունն աճել է մոտ 8%-ով կազմելով 245․5 մլրդ դրամ (մոտ 606 մլն դոլար)։ Շրջանառության գրեթե 95%-ը կազմում են առցանց խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները։
Արդյունաբերության ոլորտում նկատելիորեն նվազել է հանքերի արդյունահանումը (5․6%-ով): Վերամշակող ոլորտներում աճել են ծավալները ծխախոտի արդյունաբերության (16%-ով) և ոսկերչության (գրեթե 5 անգամ) ոլորտներում։ Ընդ որում, սկսել են շուկա բաց թողնել միջինում ավելի էժան սիգարետներ, քանի որ դրանց թողարկման ֆիզիկական ծավալը (մլն հատով) աճել է 22․5%-ով, իսկ ֆինանսական ծավալը` միայն 16․1%-ով։
Նշվում է նաև, որ ոսկերչության ոլորտում արտադրության կտրուկ աճը հարցեր է առաջացնում` հաշվի առնելով նախորդ տարվա համեմատ ոսկու ներմուծման փոքր աճը. այն 202 տոննայից հասել է 241 տոննայի:
2023 թվականին արդյունաբերության մեջ ներգրավված աշխատուժի վերաբերյալ տվյալներ դեռ չկան, բայց 2022 թվականին 2021 թվականի համեմատ հատուկ աճ չի նկատվել (մոտ 1 280-ից մինչև 1 350 մարդ)։
Աճել է նաև արտադրությունը շինարարության հետ կապված ճյուղերում (2023-ին գրեթե 15%-ով)։ Մշակված ավազի և տուֆի արտադրությունն աճել է 40%-ով, քարից պատրաստված այլ շինանյութերինը 80%-ով։
Սննդի արդյունաբերության մեջ արտադրությունը կրճատվել է գրեթե 5%-ով, իսկ ալկոհոլային արդյունաբերության մեջ` մոտ 2․5%-ով: Մասնավորապես, 15-20%-ով աճել է տարբեր կաթնամթերքների արտադրությունը (բացի կարագից)։ Գինու արտադրությունն աճել է գրեթե 12%-ով, իսկ կոնյակինը նվազել է 17%-ով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Bluebird. Վիտրաժային գեղեցկություն՝ որն արտացոլում է ձեր տան անհատականությունը
2025/12/09/ 12:29 -
2025 թվականի ամենավատ ֆիլմը համաշխարհային կինովարձույթի ռեկորդներ է սահմանում
2025/12/09/ 12:21 -
«Վարդագույն քաղաք, որտեղ ժամանակը խառնվում է կոնյակին»․ իտալական պարբերականի հոդվածը՝ Երևանի մասին
2025/12/09/ 12:15 -
Երեխաների ծննդյան գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
2025/12/09/ 12:11 -
WBD-ի նոր գնորդներ են հայտնվել․ շահավետ այլընտրանք՝ Netflix-ի առաջարկին
2025/12/09/ 12:06 -
«Howo» 15 նոր աղբատարներն արդեն աշխատում են Երևանի տարբեր հատվածներում (տեսանյութ)
2025/12/09/ 11:59 -
ՀՀ գործարար համայնքի հետ համագործակցության հնարավորությունները՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի անդրադարձում
2025/12/09/ 11:44 -
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ
2025/12/09/ 11:26 -
Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ոստիկաններ են ձերբակալվել
2025/12/09/ 11:22 -
Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
2025/12/08/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները