Թվային ռուբլին ինտեգրվել է ՌԴ հարկային համակարգ
ՌԴ նախագահական ընտրությունները տևելու են 3 օր
Կապիտալ ծախսերը 24թ.-ին 18թ-ի համեմատ կաճեն 300%
Երեւանում առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Աշխատանքի է գտել բռնի տեղահանված 5351 անձ
ՀՀ-ից նոյեմբերին արտահանվել է 11,5 հզ․ տ. սննդամթերք
Հայաստանը ստացել է $2.9 մլն դրամաշնորհ
Հիմնանորոգվում է Գավառ-Գեղարքունիք ճանապարհը
11 ամսում ՀՀ է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ. Քերոբյան
Բելառուսի ոսկեարժութային պահուստները հասել են $8.26 մլրդ.
Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 5.6%-ով
Սնուփ Դոգի համերգը կկայանա 24թ.
Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ
23թ. նոյեմբերին ՀՀ է այցելել 150 հազար զբոսաշրջիկ
Ծխախոտի արտադրությունն աճել է 16,5%
ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը նվազել են 0.3%
ՀՀ-ում էլ.էներգիայի արտադրությությունը կազմել է 7,3 մլրդ կՎտ/ժ
Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ

Առաջարկվում է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները`հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները

Նյմ 14, 2023 14:47
8
ADS

Կառավարությունը առաջարկում է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում եկամտային ցածր ունակություն ունեցող և հեռավոր, բարձրադիր, լեռնային և բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն կունենան ավելի շատ դոտացիաներ ստանալ։

Նա նշեց, որ նախագծով արվել են մի քանի նոր փոփոխություններ։

«Առաջինը՝ սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին օրենքով նախատեսել ենք լրացուցիչ 5 միլիոն դրամ և երկրորդը՝ մինչև 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 միլիոն դրամ»,- ասաց Տերտերյանը։

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց նաև, որ փոփոխվել են նաև համայնքների բարձրադիրության և հեռավորության գործակիցները:

Մեկնաբանություն