ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար

Մյս 30, 2023 18:09
112

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Ընդհանուր աննախադեպ աճ ենք ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բարձր  տեխնոլոգիաների ոլորտում։ Ոլորտի շրջանառությունը հաշվելու համար տարբեր գնահատականներ, տարբեր մեթոդաբանություն կա՝ կախված նրանից, թե որ դասիչներն ենք մենք ներառում […] բայց չենք սխալվի, եթե ասենք, որ ոլորտի ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ոլորտում աշխատողների թիվը 20,000-ից ավելի է եղել անցած տարի։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տեղեկատվական ոլորտի շրջանառությունը կազմել է 294,6 մլրդ դրամ (մոտ 770 մլն դոլար)։

Ռոբերտ Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանում շարունակում է գործել ՏՏ նոր ընկերությունների արտոնությունների մասին օրենքը, սակայն ո՛չ այս, ո՛չ այլ արտոնություններ չեն տարածվում առցանց խաղերի վրա։ Թեև դրանք պաշտոնապես համարվում են ՏՏ ընկերություններ, սակայն աջակցության շրջանակը, ըստ տնտեսական գործունեության տեսակների, որոշվում է այնպես, որ խաղային ոլորտի ընկերությունները չստանան այն:

Հավելենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով ՏՏ ոլորտի փոքր ընկերությունները, որոնք նոր են սկսել իրենց գործունեությունը, ազատվում են բոլոր հարկերից, բացառությամբ եկամտային հարկի։ 2015-ին ուժի մեջ մտած օրենքի գործողության ժամկետը սպառվել է, սակայն երկարացվել է մինչև 2023-ի վերջ։ Օրենքի նոր տարբերակով պետությունը մտադիր է նույն աջակցությունն առաջարկել ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներին, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ ոլորտների (օրինակ՝ էլեկտրոնիկայի) ընկերություններին։