Նեյրոցանցի ստեղծած նկարը հաղթել է լուսանկարչության միջազգային մրցույթում
Լուրեր |
Գերմանացի լուսանկարիչը բողոքի ալիք է առաջացրել ցանցում՝ նեյրոնային ցանցի կողմից ստեղծված պատկերն առաջադրելով հեղինակավոր Sony World Photography Awards-ին: Ժյուրիի քվեարկության արդյունքներով աշխատանքը զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել դրամական մրցանակի,- գրում է how2b.am:
Հեղինակավոր Sony World Photography Awards-ի ամփոփումից անմիջապես հետո հաղթողը հետ է վերադարձրել իր 5000 դոլար մրցանակը և խոստովանել է, որ իր աշխատանքն իրականում գեներացվել է DALL-E նեյրոնային ցանցի կողմից։
30 տարվա փորձ ունեցող լուսանկարիչ Բորիս Էլդագսենի աշխատանքը, որը կոչվում է «Pseudomnesia.The Electrician», հաղթել է Creative հատուկ անվանակարգում, որը հատկացվել է փորձարարական և արտասովոր կադրերի համար։ Հեղինակի խոսքով՝ այս պատկերն օգտագործել է մրցույթը փորձարկելու և լուսանկարչության՝ որպես արհեստի ապագայի մասին բաց քննարկում սկսելու համար։
«Բորիսի հետ մեր նամակագրությունից և նրա տրամադրած երաշխիքներից հետո մենք համարեցինք, որ նրա աշխատանքը համապատասխանում է այս կատեգորիայի չափանիշներին և աջակցեցինք նրա մասնակցությանը», – արդարացել են նկարների ընտրության համար պատասխանատու կազմակերպիչները:
Լուսանկարիչը շնորհակալություն է հայտնել ժյուրիին «իր նկարն ընտրելու և այս պահը պատմական դարձնելու համար», սակայն հրաժարվել է մրցանակից։
«Գեներացված պատկերներն ու լուսանկարները չպետք է մրցեն միմյանց հետ նույն մրցույթում: Սրանք տարբեր բաներ են»,- ասել է Էլդագսենը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/30 20:20
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20 -
Ձյան վրա սահելով՝ դեպի ամուր ապագա. մեկնարկեց C-Quadrat Ampega-ի առաջին ձմեռային ճամբարը
2025/12/30/ 19:19 -
Տոները չեն պարտադրում դրական տրամադրություն․ ինչու է դժվար աշխատանքային գրաֆիկից անցում կատարել ամանորյա տոներին
2025/12/30/ 18:50 -
Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
2025/12/30/ 16:19 -
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն
2025/12/30/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 25, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025 Թ.
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը