ԿԲ. 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է՝ մարտին կազմելով -0.7%
Մարտին Գալստյան. Բանկերի կողմից ակտիվ վարկավորում է տեղի ունենում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է նոր Black Box լաբորատորիան
Գլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Gyumri Game Conference-ը կկայանա մայիսի 4-5-ին
Վրաստանը կանդամակցի ԵՄ-ին 2030 թվականին․ Իվանիշվիլի
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է. մանրամասները abnews.am կայքում
Evocabank-ը Career City Fest 2K24-ին ներկայացրել է թիմն ու ազատ աշխատատեղերը
Պատերազմից հետո Գազայում փլատակների մաքրումը 14 տարի կտևի․ ՄԱԿ
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար
Մասկը հինգ օրում հարստացել է 37,3 միլիարդ դոլարով
ԱՄՆ-ն Գազայի ափերի մոտ 320 մլն դոլար արժողությամբ լողացող նավամատույց է կառուցում
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 30/04/24
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
Apple-ը գեներատիվ AI-ի ֆունկցիոնալը iPhone-ում ինտեգրելու համար բանակցում է OpenAI-ի հետ
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ

Մետրոյի աշխատանքը խաթարած փլուզման պատճառով «Երևան ալրաղաց»-ը կտուգանվի 1.5-2 մլն դրամով

Ապր 17, 2023 14:40
58
ADS

«Երևան ալրաղացը», որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 մլն դրամով,- գրում է ejc.am-ը։

Այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը:

Ասատրյանն ասաց, որ «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: «Ժամկետի լրանալուց հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում: Հիշյալ փաստի կապակցությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի, Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն, որի տույժի չափը կազմում է 1.5-2 մլն դրամ»,-ասաց վարչության պետը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվում է նաև լրացուցիչ վարչարարություն՝ սեփականատիրոջից պարզաբանումներ ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով:

Ասատրյանը հայտնեց, որ առաջին ծանուցումն ուղարկվել է ապրիլի 7-ին՝ ընկերության տնօրենին թվով 2 հասցեներով: Ծանուցումը տնօրենը չի ստացել, սակայն հաջորդ ծանուցման լսումների օրը նշանակվել է այսօր՝ ապրիլի 17-ը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց շարունակել ընթացքը:

Փլուզման հետևանքով ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատել էր արտակարգ ռեժիմով, քանի որ քարերը թափվել էին նաև մետրոյի գծերի վրա։ Ապրիլի 3-ն Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման բաժնի աշխատակիցներին հանձնարարել էր ամենախիստ պատժի ենթարկել փլուզման մեղավորներին։

Մեկնաբանություն