Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն, դա համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ․ Քերոբյան
Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը թանկացել է մինչև 76,8 դոլար մեկ բարելի դիմաց
«Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել
Արցախում շրջափակման հետևանքով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 83,9 տոկոսով
Վրաստանի նախկին վարչապետը Credit Suisse-ի դեմ դատից 926 միլիոն դոլար է շահել խարդախության զոհ դառնալուց հետո
Booking.com-ը Հայաստանի տնտեսվարողների համար բարելավել է պայմանները
Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու թույլտվություն է ստացել
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կուղղի Արցախում իրականացվող ծրագրերի համար
TikTok-ը փորձարկում է Tako կոչվող AI չատբոտը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է 114 – Հրատապ Արձագանքման Հարթակ
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի նոր տարբերակը ցուցադրվել է Կաննում
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողների թիվն աճել է առնվազն 200 տոկոսով. ԿԲ փոխնախագահ
2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը տևել է մոտ 20 րոպե
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
2023թ. հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 45.8%-ով
Արցախում հովհարային անջատումներն օրական 3 անգամ կիրականացվեն

Կկրկնվի՞ արդյոք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը

Mar 20, 2023 14:05
32
ADS

ԱՄՆ բանկային համակարգում տեղի ունեցող դեֆոլտները վերլուծաբանները համեմատում են 2008 թվականի ճգնաժամի հետ: RBC-ն պատմել է այն ժամանակվա իրադարձությունների պատճառների ու հետեւանքների մասին։

Banks.am-ը ներկայացնում է հոդվածի առանցքային դրույթները։

2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, որը նաեւ հայտնի է որպես սուբստանդարտ հիփոթեքային վարկավորման ճգնաժամ կամ «Մեծ ռեցեսիա», ԱՄՆ-ում սկսվեց անշարժ գույքի շուկայի փլուզումից: Սակայն այդ ճգնաժամի հետեւանքները, որոնք դրսեւորվում էին մի շարք խոշոր ներդրումային եւ առեւտրային բանկերի, հիփոթեքային վարկատուների եւ ապահովագրական ընկերությունների փլուզմամբ, սպառնում էին կործանել միջազգային ֆինանսական համակարգը։

ԱՄՆ-ում ռեցեսիան տեւեց 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2009 թվականի հունիսը, իսկ գլոբալ ռեցեսիան, որն անդրադարձավ ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա, որոշ երկրներում տեւեց մինչեւ 2011 թվականը։ Ճգնաժամից հետո երկրների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ նախաճգնաժամային տնտեսական աճի տեմպերին։

Ինչու տեղի ունեցավ 2008 թվականի ճգնաժամը

Թեեւ ֆինանսական ճգնաժամի ճշգրիտ պատճառները մնում են վեճի առարկա, տնտեսագետները նշում են մի շարք նշանակալից գործոններ: 2000 թվականի մայիսից մինչեւ 2001 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրեց դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը 6,5%-ից մինչեւ 1,75%:

Դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը դա այն նպատակային տոկոսադրույքն է, որով առեւտրային բանկերը փոխառություններ են վերցնում եւ միմյանց պարտքով տալիս են իրենց ավելցուկային պահուստները (որպես կանոն՝ overnight, այսինքն՝ մեկ օրով)։

Դա թույլ տվեց բանկերին տրամադրել էժան սպառողական վարկեր եւ խթանեց նրանց վարկեր հատկացնել նույնիսկ բարձր ռիսկային հաճախորդներին: Սպառողներն օգտվեցին այդ վարկային միջոցներից՝ տեխնիկա, ավտոմեքենաներ, բայց, հիմնականում, տներ գնելու համար։ Արդյունքում ձեւավորվեց «բնակարանային փուչիկը»՝ գների արագ աճ մինչեւ այն մակարդակ, որը զգալիորեն գերազանցում էր վարկերի համար գրավ հանդիսացող բնակարանների արժեքը։

Բանկային օրենսդրությունում փոփոխությունները հնարավորություն տվեցին բանկերին ոչ ստանդարտ հիփոթեքային վարկեր առաջարկել նույնիսկ անհուսալի հաճախորդներին: Դրանք նախատեսում էին կամ մայր գումարի մարումներ վարկային պայմանագրի գործողության ժամկետի վերջում, կամ ունեին լողացող տոկոսադրույք՝ սկզբնական ժամանակաշրջանի համար ցածր, այնուհետեւ՝ կտրուկ աճող (կախված դաշնային ֆոնդերի դրույքաչափից):

Քանի դեռ բնակարանների գները շարունակում էին աճել, ռիսկային վարկառուները կարող էին պաշտպանվել բարձր հիփոթեքային վճարումներից՝ վերաֆինանսավորման, բնակարանի բարձրացած արժեքի դիմաց վարկի կամ բնակարանը շահույթով վաճառելու եւ հիփոթեքային վարկը մարելու միջոցով: Դեֆոլտի դեպքում բանկերը կարող էին վերադարձնել սեփականությունը եւ վաճառել այն ավելի թանկ, քան սկզբնական վարկի գումարը:

Սուբստանդարտ, ռիսկային վարկավորումը շահավետ ներդրում էր շատ բանկերի համար, եւ նրանք ակտիվորեն նման վարկեր էին առաջարկում նույնիսկ վատ վարկային պատմություն կամ քիչ քանակությամբ ակտիվներ ունեցող հաճախորդներին՝ իմանալով, որ այդ վարկառուները չեն կարողանա իրենց թույլ տալ մարել վարկը: Արդյունքում, բնակարան գնելու համար բոլոր վարկերի մեջ ռիսկային հիփոթեքային վարկերի մասնաբաժինը 1990-ականների վերջից մինչեւ 2004-2007 թվականներն ավելացավ 2,5%-ից մինչեւ գրեթե 15%:

Սուբստանդարտ հիփոթեքը հիփոթեքային վարկ է, որը տրվում է ցածր վարկային վարկանիշ ունեցող վարկառուներին:

Նման վարկավորման աճին նպաստում էր արժեթղթավորման լայն տարածված պրակտիկան, երբ բանկերը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր հիփոթեքային վարկեր եւ սպառողական պարտքի այլ ձեւեր միավորում էին պարտատոմսերի տրանշներում եւ կապիտալի շուկաներում վաճառում այլ բանկերին ու ներդրողներին, ներառյալ՝ հեջ ֆոնդերը եւ կենսաթոշակային հիմնադրամները: Հիմնականում հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսերը սկսեցին կոչվել հիփոթեքային արժեթղթեր (MBS): Դրանք իրենց գնորդներին իրավունք էին տալիս ունենալ մասնաբաժին տոկոսային եւ մայր վարկերով հիմնական վճարումների մասով:

Մեկնաբանություն