2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (2024թ. հունվար-փետրվար)

Մրտ 25, 2024 13:18
70

2024թ. հունվար-փետրվար ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.6%-ով:  

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։

Այսպես, հունվար-փետրվարին`

-արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 28.9%-ով,

-շինարարությունն աճել է 10.8%-ով,

-առևտրի շրջանառությունն աճել է 24.1%-ով,

-բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 461,645.9 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 41,557.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 749,076.6 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 473,111.1 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն նվազել է 0.4%-ով։

ՄԱՆՐԱՄԱՍՆ

2024թ.-ի հունվար-փետրվար ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ.

-Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 13.6%-ով,
-Շինարարության ոլորտն աճել է 10.8%-ով,
-Առևտրի շրջանառությունն աճել է 24.1%-ով,
-Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 5.2%-ով,
-Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 28.9%-ով,
-Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 4.9%-ով,
-Արտահանումն ավելացել է 2.6 անգամ,
-Ներմուծումն աճել է 73.2%-ով,
-Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.3%-ով։

2024թ.-ի փետրվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հետևյալն են.

-Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 16.3%-ով,
-Շինարարության ոլորտն աճել է 11.7%-ով,
-Առևտրի շրջանառությունն աճել է 28.3%-ով,
-Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6%-ով,
-Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 36.4%-ով,
-Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 3.1%-ով,
-Արտահանումն ավելացել է 2.9 անգամ,
-Ներմուծումն ավելացել է 79.9%-ով,
-Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.7%-ով։

2024թ.-ի փետրվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ.-ի հունվարի նկատմամբ հետևյալն են.

-Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 11.2%-ով,
-Շինարարության ոլորտն աճել է 35.5%-ով,
-Առևտրի շրջանառությունն աճել է 21%-ով,
-Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 0.3%-ով,
-Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.9%-ով,
-Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 4.5%-ով,
-Արտահանումն աճել է 72.1%-ով,
-Ներմուծումն աճել է 22.5%-ով,
-Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.7%-ով։

 

ՀՀ վիճակագրական կոմիտե