OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Բիթքոյնի գինը գերազանցել է $53,000-ը. մանրամասներ

Փտր 27, 2024 12:27
59

Բիթքոյնի գինը գերազանցել է 53,000 դոլարը, որն ամենաբարձր գինն է ավելի քան երկու տարվա ընթացքում։ Դրան նպաստել է աճող լավատեսությունը, որ բիթքոյնի վրա հիմնված սփոթ ներդրումային ֆոնդերի միջոցով ներդրողների շարունակական պահանջարկը ամենամեծ կրիպտոարժույթի գինը կվերադարձնի ռեկորդային մակարդակի, նշել է Bloomberg-ը:

«Բիթքոյնը շարունակում է իր աճը, որին աջակցում է սփոթ ներդրումային ֆոնդերի ուժեղ ներհոսքը»,- ասել է GSR կրիպտոներդրումային ընկերության արտաբորսային գլոբալ առևտրի բաժնի ղեկավար Սպենսեր Հալարնը:

Բիթքոյնը մեկ օրում թանկացել է 3,3%-ով՝ հասնելով 53,600 դոլարի: Այն վերջին անգամ այս գնով վաճառվել էր 2021-ի դեկտեմբերին և դրանից մոտ մեկ ամիս առաջ հասել էր պատմական առավելագույնին՝ մոտ 59,000 դոլար։

Ներդրողներն ավելի քան 5 միլիարդ դոլար են ներդրել ինը սփոթ ներդրումային ֆոնդերում, որոնք առևտուրն սկսել են անցյալ ամիս: Ներդրողներին լավատեսություն է ներշնչել նաև 155,4 միլիոն դոլար արժողությամբ 3000 բիթքոյնի գնումը MicroStrategy Inc. ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության կողմից, որը բիթքոյնի ձեռքբերումը դարձրել է իր կորպորատիվ ռազմավարության մաս: Ընկերությունը փետրվարին ավարտված գնման մասին հայտարարել է երկուշաբթի: Այժմ այն ունի մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին բիթքոյնի գինն ակտիվորեն աճել էր և հասել է $50,000-ի սահմանային նշագծին՝ մեկ օրում փաստացի թանկանալով 3,5%-ով: Ավելի ուշ, իհարկե, փոխարժեքը փոքր-ինչ կարգավորվել էր՝ նվազելով մինչև 49,800։

news.am