Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում
Էյֆելյան աշտարակը փակվել է շոգի պատճառով. Ֆրանսիայի 16 շրջաններում հայտարարվել է բարձր մակարդակի վտանգի ռեժիմ
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 56 հազար 500 պաղեստինցի
Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը

Մյս 3, 2024 17:14
40

«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

«Բացի հիմնադրամին ուղիղ աջակցությունից, մենք արդեն երկրորդ անգամ աջակցում ենք հենց հիմնադրամի շահառուներին։ Այսինքն՝ հիմնադրամի շահառու 2023-2024 ուստարվա շրջանավարտները և ամենաակտիվ ուսանողները կստանան 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով կարող են գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։ Մենք լիահույս ենք, որ այս գումարով ուսանողները կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ գրքեր և էլ ավելի խորացնելու գիտելիքներն իրենց
ընտրած ոլորտում», — ասել է Իդրամ-ի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններից տեղեկացնում են՝ «Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն է։ Արդեն երկրորդ անգամն է «Մի դրամի ուժն» անդրադառնում այս հիմնադրամներին։ Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա բխում է այն հանգամանքից, որ ընկերությունների ԿՍՊ ծրագրերի հիմքում ոչ միայն նպատակայնությունն է, այլ նաև շարունակականությունը:

«Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունը էպիլեպսիա ախտորոշմամբ երեխաներին ապահովում է այն պրեպարատներով ու հետազոտություններով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Այս առումով ցանկացած աջակցություն անմիջապես անդրադառնում է շահառու երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի վրա, իսկ դա շատ կարևոր է, քանի որ այս ախտորոշմամբ երեխաների խնդիրների հաղթահարման լավագույն միջավայրն ընտանեկան ջերմ մթնոլորտն է։

Այս  անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստացել իրականացնել երկար սպասված և ծրագրված բարեգործական միջոցառումներ և նախագծեր», — նշում է Ելենա Բաղդասարյանը։ Բարին գործելը երջանկացնում է մարդուն, իսկ մեզ հետ դա շատ ավելի հեշտ է անել․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք IDBanking.am առցանց հարթակով, Իդրամ-ի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ