Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հաշվեքննիչ պալատն հաշվեքաննություն է իրականացրել ՊԵԿ-ում

Փտր 4, 2024 02:39
55

Հաշվեքննիչ պալատն արդեն հանրայնացրել է մի քանի պետական գերատեսչություններում կատարած 9 ամիսների հաշվեքննության արդյունքները: 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը հաշվեքաննություն է իրականացվել նաև Պետական եկամուտների կոմիտեում:

Հաշվեքննություն ընդգրկող ժամանակահատվածի՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ի հաշվեքննությամբ պարզվել է, որ  2022 թվականի տարեկան և 2023 թվականի նախորդ եռամսյակների հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների շտկման ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի առաջարկները ՊԵԿ-ի կողմից չիրականացնելու պատճառով՝ նույն անհամապատասխանությունները կրկնվել են:

Մասնավորապես, չի իրականացվում գիշերային աշխատանքի համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով՝ առանձին կատեգորիայի աշխատողներին հավելումների հաշվարկումն ու վճարումը, չեն պահպանվում շահագործվող ավտոմեքենաների հեղուկ վառելիքի գծով ծախսը ճանաչելու և ձևակերպելու օրենսդրությամբ սահմանված պահանջները, դրանով իսկ չապահովելով հաշվետվական ցուցանիշների արժանահավատությունը։

Այս ամենի մասին՝ առավել մանրամասն:

Հաշվեքննության անհամապատասխանությունների վերաբերյալ գրառումներում, օրինակ, «Գիշերային աշխատանքի վարձատրություն» վերտառությամբ անհամապատասխանության արձանագրումից տեղեկանում ենք. «Առկա է անհամապատասխանություն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների նկատմամբ, այն է՝ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ…»:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՊԵԿ-ում նշված աշխատանքները իրականացնում է 504 աշխատակից, որոնց համար 2023թ. չի հաշվարկվել և չի վճարվել գիշերային աշխատանքի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելումները»:

Հաշվեքննության օբյեկտի արձագանքը, թե կոմիտեում 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննությամբ արձանագրված նշված խնդրի կարգավորման նպատակով նախաձեռնվել է օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթաց, սակայն, հաշվի առնելով, որ նշված օրենսդրական փոփոխություններին տրվել է բացասական դիրքորոշում, ուստի, ձեռնպահ են  մնացել նախագիծը կրկին շրջանառելուց, հաշվեքննողն ընդունել է ի գիտություն՝ այդուհանդերձ, փաստելով՝ հարցը մնում է չկարգավորված:

Մեկ այլ դրվագով էլ հաշվեքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ ավտոմեքենաների վառելիքի ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերում՝ երթուղային թերթիկներում, բացակայում են օրական կամ ամսական վազքի ցուցմունքները:

«ՊԵԿ-ում ավտոմեքենաների  վառելիքի ծախսը ճանաչվել և հաշվետվություններում արտացոլվել է՝ չպահպանելով ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 725-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ»-ով սահմանված ծախսերի ճանաչման պահանջները, համաձայն որի՝ ֆինանսական հաշվետվությունում ծախսերը պետք է ճանաչվեն, երբ առաջացել է ապագա տնտեսական օգուտների կամ օգտակար պոտենցիալի նվազում` կապված ակտիվի նվազման կամ պարտավորության աճի հետ, որը կարող է արժանահավատորեն չափվել։ Չափումը այն դրամային գումարի որոշման գործընթացն է, որով տվյալ դեպքում ծախսերը ճանաչվում և գրանցվում են ֆինանսական հաշվետվություններում»,- մասնավորապես նշել են հաշվեքննողները:

Նրանք հակադարձել են նաև ՊԵԿ-ի արձագանքին, թե չեն ընդունում հաշվեքննողի կողմից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով ներկայացված անհամապատասխանությունների վերաբերյալ մեկնաբանությունները՝ նկատելով, որ նույնաբովանդակ պարզաբանումներ ներկայացվել են նաև նախորդ հաշվեքննության շրջանակներում:

Անհամապատասխանություններ են դիտարկվել նաև  «ՊԵԿ-ի շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման՝ «Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածով կատարված գնումներում:

ՀՊ-ն փաստել է. «Առկա է անհամապատասխանություն  ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի թիվ 1168-Ա որոշմամբ, ինչպես նաև ՊԵԿ-ի և «ԱՐՏԿՈՆ» ՓԲԸ-ի միջև  2023 թվականի հունիս 20-ին կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի 8.5 կետով սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

Առկա է անհամապատասխանություն «Գնումների մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարման նկատմամբ, այն է՝ «…Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով»:

Հաշվեքննիչ պալատն իր հաշվեքննությունն ավարտել է ՊԵԿ-ին ուղղված առաջարակություններով՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված գիշերային աշխատանքի համար  առանձին կատեգորիաների աշխատողներին հասանելիք հավելումների հաշվարկման և վճարման ուղղությամբ, շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի փաստացի ծախսը՝ սկզբնական հաշվառման փաստաթղթերում՝ երթուղային թերթիկներում օրական կամ ամսական վազքի ցուցմունքների հիման վրա ճանաչելու և ձևակերպելու համար, ՀՀ  կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 8-րդ կետով սահմանված կարգը  հարկային մարմնի ղեկավարի հրամանի հաստատելու ուղղությամբ, և այլն: