Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ կունենա

Փտր 28, 2024 17:11
26

Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։

Գրասենյակը բաղկացած կլինի 7 հարկից և կունենա շուրջ 13 հազար քմ տարածք։

Նախագծի սեփականատերն ու ֆինանսավորողը բանկի հիմնական բաժնետեր Ակբա Ֆեդերացիան է, կառուցող կազմակերպությունը՝ իտալական Ռենկո ընկերությունը։

«Դեռ 18 տարի առաջ այս տարածքը ձեռք է բերել Ակբա բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն երջանկահիշատակ պարոն Գիշյանը. նպատակ ունեինք բանկի գլխամասային գրասենյակը կառուցել այստեղ։ Տարածքը ստրատեգիկ հանգույցում է, Երևան քաղաքի «դուռն» է, երբ օդանավակայանից ենք գալիս։ Այս նոր գրասենյակի կառուցմամբ ուղերձ ունենք մեր սերունդներին, որ բոլորս պետք է խարսխվենք մեր հայրենիքում, ապագան ու անձնական երջանկությունը կառուցենք մեր երկրում։ Հավատացնում եմ, ուր ուզում եք գնացեք. Երևանից լավ քաղաք չկա, Հայաստանից լավ երկիր չկա, հայ ժողովրդից էլ ավելի լավ ժողովուրդ չկա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այս նախագիծը Ռենկոյի՝ Հայաստանում իրականացվող ամենամեծ ծրագիրն է։ Մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել, հասկանում ենք՝ որքան կարևոր է այն բանկի ապագայի համար։ Մեր նախագծողները աշխատել են բանկի թիմի հետ, փորձել ենք մոդեռնը համատեղել հայկական էլեմենտների հետ։ Ռենկոն արդեն 20 տարի Հայաստանում է, իրականացրել ենք տարբեր նախագծեր,  բայց այս շենքն իր տեսակով լինելու է եզակի և համապատասխան բնապահպանական միջազգային բոլոր  չափանիշներին»,- նշել է Հայաստանում Ռենկո ընկերության գլխավոր տնօրեն Անդրեա Դելլասանտան։ 

«4 տարի առաջ մեկնարկեց նախագիծը։ Բանկի ղեկավարությանը ներկայացրեցինք կոնցեպտը, խնդիր էր դրվել ունենալ յուրահատուկ շենք։ Երկար քննարկումներից հետո ծնվեց այս նախագիծը, որի մեջ հոգի կա։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, Հայաստանում այս մակարդակի առաջին շենքն է, պահպանվել են բնապահպանական  բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում»,- նշել է նախագծի գլխավոր ճարտարապետ Գուիդո Դե Նովելիսը։

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5800 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։