Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան
Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով
Microsoft-ը հուլիսին կկրճատի 6000 աշխատակցի
Nissan-ը կկրճատի ևս 11 000 աշխատատեղ ամբողջ աշխարհում և կփակի յոթ գործարան
Ինչպես է այսօր զարգանում բեռնափոխադրման ոլորտը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ՏՏ ոլորտը գերազանցում է սպասումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ լինելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը

Որոնք են կաթնամթերք արտադրող աշխարհի թոփ 20 խոշոր ընկերությունները

Օգս 27, 2024 10:25
72

Rabobank-ը թարմացրել է 2023 թվականի արդյունքների հիման վրա աշխարհի խոշորագույն կաթնամթերք արտադրող ընկերությունների ամենամյա վարկանիշը՝ Global Dairy Top-20-ը:

Ինչպես նախորդ տարի, այս ցուցակը կրկին գլխավորում է ֆրանսիական Lactalis-ը, որը դարձել է առաջին ընկերությունը, որի կաթնամթերքի վաճառքից ստացած եկամուտը գերազանցել է 30 միլիարդ դոլարը: Ըստ Agroexport-ի, վերջին չորս տարիների ընթացքում Lactalis-ի վաճառքները աճել են ավելի քան 11 միլիարդ դոլարով:

Վարկանիշում ընդգրկված ընդամենը ութ ընկերություն է կարողացել պահպանել իր դիրքերը 2022 թվականի համեմատ: Nestlé-ն և Dairy Farmers of America-ն փոխել են տեղերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Գների զգալի աճի պատճառով Fonterra, Arla Foods, FrieslandCampina և Mengniu ընկերությունները նահանջել են մեկ հորիզոնականով:

2023 թվականին աշխարհի խոշորագույն 20 կաթնամթերք արտադրող ընկերությունների ընդհանուր շրջանառությունը դոլարային արտահայտությամբ աճել է ընդամենը 0,3%-ով՝ նախորդ տարվա 8,1%-ի համեմատ: Կաթի գների անկումը, որը հաջորդեց 2022 թվականի բարձր ցուցանիշներին, դարձել է աճի զգալի դանդաղման հիմնական գործոնը: