Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

Փտր 27, 2024 16:47
60

Կոնվերս Բանկը հայտարարում է «Մեդիքալ» ընկերության (HYEBRID Technologies) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը: Փետրվարի 27-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվի 100 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13 % արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Լինելով սոցիալապես պատասխանատու կառույց՝ Բանկը Հայբրիդի հետ համագործակցությունը դիտարկում է ո՛չ միայն որպես ներդրումային նոր փորձառություն: Սա հնարավորություն է մասնակցելու մի ընկերության զարգացմանը, որի նպատակն է բարելավել մարդկանց, այդ թվում՝ պատերազմի արդյունքում վնասվածքներ ստացած զինվորների կյանքի որակը: «Մեդիքալ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումից հետո՝ այս տարի կլինեն ևս մի քանի ընկերությունների արժեթղթերի թողարկումներ, որոնք, վստահ եմ, կհետաքրքրեն և պահանջարկ կունենան ներդրողների շրջանում»:

«Մեդիքալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը նշել է գործընթացի կարևորությունը թե ընկերության հետագա զարգացման, թե սոցիալական բաղադրիչի տեսանկյունից. «Հայբրիդի առաքելության հիմքում ընկած է լազերային աճեցման հեղափոխական, նորագույն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անհատական օրթոպեդիկ իմպլանտների արտադրության ոլորտում հասնել առավելագույն ճշգրտության, արագության և արդյունավետության: Ընկերության շահառուների զգալի մասը պատերազմի մասնակից հերոսներն են: Մենք հանձն ենք առել փոխելու բոլոր այն մարդկանց կյանքի որակը, ովքեր ունեն դրա կարիքը»:

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմսեր, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմսեր:

«Մեդիքալ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ-ին։ Ընկերությունն ունի գործունեության 2 հիմնական ճյուղ՝ անհատական իմպլանտների արտադրություն նորագույն 3D տեխնոլոգիաներով և բժշկական սարքավորումների ներմուծում, վաճառք:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցներն ուղղվելու են հիմնական միջոցների և հումքի, նյութերի ձեռքբերմանը, ինչպես նաև անհատական իմպլանտների գիտափորձարարական զարգացմանը:

Մանրամասներին, այդ թվում՝ հարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: