OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Apple-ի համահիմնադիրը զգուշացնում է արհեստական ​​բանականության վտանգների մասին

Մյս 9, 2023 16:28
90

ChatGPT-ի նման արհեստական բանականության գեներատիվ նեյրոցանցերի տարածումը հղի է բազմաթիվ ռիսկերով: Մասնավորապես, ԱԲ-ն կարող է դժվարացնել խարդախության և ապատեղեկատվության հայտնաբերումը: BBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը,- գրում է News.am Tech-ը։

«ԱԲ-ն այնքան խելացի է, որ այն բաց է խաբեբաների համար՝ նրանց, ովքեր ցանկանում են խաբել ձեզ՝ ներկայանալով ուրիշների փոխարեն»,- ասել է Վոզնյակը:

Նրա խոսքով՝ ԱԲ-ի լավն այն է, որ այն կարող է ստեղծել տեքստ, որը «իրոք խելացի է թվում» և կարող է անել շատ բաներ, որոնք անցյալում մարդիկ են անում: Սակայն մարդկանց հետ շփվելու ԱԲ-ի թույլ կողմը, ըստ Վոզնյակի, հույզերն են: Հենց հույզերի բացակայության պատճառով է, որ նեյրոցանցերը, ըստ նրա, երբեք չեն փոխարինի մարդուն։

ԱԲ-ն ավելի անվտանգ տեխնոլոգիա դարձնելու համար կառավարությունը պետք է պատասխանատվություն սահմանի ալգորիթմների կողմից ստեղծված կեղծիքների հրապարակման համար: ՏՏ հսկաները նույնպես պետք է պատասխանատվություն կրեն խնդիրների և հետևանքների համար։ Միաժամանակ Վոզնյակը կասկածում է, որ կարգավորող մարմիններն ամեն ինչ ճիշտ են անում հիմա։

«Կարծում եմ, որ այն ուժերը, որոնք փողի հետևից են ընկած, սովորաբար հաղթում են, ինչը բավականին տխուր է»,- ասաց Վոզնյակը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկի և ԱԲ մշակման ոլորտում աշխատող բազմաթիվ փորձագետների հետ միասին Սթիվ Վոզնյակը ևս ստորագրել է բաց նամակը, որով կոչ է արվում կասեցնել առաջադեմ ԱԲ-ի զարգացումը։ ԱԲ չափազանց արագ զարգացման մեջ փորձագետները ժամանակակից հասարակության համար լուրջ ռիսկեր են տեսնում: