Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Սկսնակների համար դեռ ուշ չէ մտնել կրիպտոարդյունաբերություն. Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգ

Հնվ 27, 2025 15:14
240

2025 թվականին բիթքոինը (BTC) վստահորեն ամրապնդեց դիրքերը $100,000 նշագծում, ինչը նախկինում անհավանական կարող էր թվալ: Մասնագետները, սակայն, այս փաստը կրիպտոարդյունաբերության հնարավորությունների գագաթնակետը չեն դիտարկում, այլ միայն սկիզբը:

Նորեկների համար, որ ցանկանում են ուսումնասիրել այս ոլորտը, դեռ ուշ չէ, կրիպտոարժույթների շուկան դեռևս գտնվում է վաղ փուլում, և դրա աճի ու նորարարությունների ներուժը հսկայական է:

«Անցած տարին կրիպտոշուկայի համար նշանակալից էր. բիթքոինի տպավորիչ աճը, թվային ակտիվների լայն տարածումն ու նոր արտադրանքների, ինչպես, օրինակ, բիթքոին-ETF-ների գործարկումը, գրավեցին թե՛ մասնավոր ներդրողների, թե՛ ինստիտուցիոնալ խաղացողների ուշադրությունը: Ուոլ Սթրիթում կրիպտոարժույթների ընդունումը հիմա անցնում է սպոտային ETF-ների սահմաններից, որոնք գերակայում էին 2024-ի նորությունների մեջ»,— ասում է Բինանսի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը:

Խոշորագույն ընկերությունները, ներառյալ BlackRock-ը, կրիպտոարժույթները ինտեգրել են իրենց պորտֆելներում, իսկ հիբրիդային արտադրանքները, օրինակ, բիթքոինով անվանական կենսաթոշակային ապահովագրությունը, ֆինանսական աշխարհում նոր գլուխ են բացել: Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության ավելի քան 90%-ը դեռ ակտիվ չի օգտագործում կրիպտոարժույթներ, ինչը նշանակում է, որ արդյունաբերությունը միայն սկսում է արագություն հավաքել:

Կրիպտոարժույթներ՝ որպես սոցիալական, մշակութային և քաղաքական միտում

Տեսակետը, թե կրիպտոարժույթներն արդեն հասել են իրենց գագաթնակետին հաշվի չի առնում շարունակվող փոփոխությունների ուժը: Ակնհայտ է, որ պրոկրիպտո մոտեցում ունեցող ղեկավարությունն աշխարհի խոշորագույն տնտեսությունում կարող է տեկտոնական հետևանքներ ունենալ: Նույնիսկ այն գաղափարները, որոնք այսօր հեռավոր են թվում, օրինակ, ազգային ռազմավարական բիթքոինի պահուստ, կարող են իրականություն դառնալ՝ պահանջարկն ու գները նոր բարձունքների հասցնելով:

«Վերցրեք $TRUMP և $MELANIA մեմքոինների աղմկոտ դեբյուտը Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին. սա հաստատում է կրիպտոարժույթների կարողությունը ձևավորել սոցիալական, մշակութային և նույնիսկ քաղաքական միտումներ, ինչին դժվար էր հավատալ: Ոմանք պնդում են, թե կրիպտոարժույթների վաղ ներդրողները արդեն օգտվել են բոլոր առավելություններից, բայց դա սխալ կարծիք է, քանի որ ի հայտ գալուց ի վեր բիթքոինն աճել է մի քանի դոլարից մինչև վեցանիշ թվեր: BTC-ի հնգամյա գծապատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախորդ գագաթ, որը համարվում էր «անհասանելի», ժամանակի ընթացքում դարձել է նոր նորմ» — արձանագրել է նա:

Բիթքոինից բացի, կրիպտոէկոհամակարգում ակտիվորեն զարգանում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ապակենտրոնացված ֆինանսները (DeFi), ակտիվների թվայնացում և այլն: Օրինակ, ապակենտրոնացված կառավարման հետ կապված նախագծերը տարեկան 25% օգտատերերի աճ են գրանցում, իսկ բլոկչեյնի նոր կիրառությունները ի հայտ են գալիս ֆինանսական, բժշկական և կրթական ոլորտներում:

Սկսնակների համար դեռ ուշ չէ

Այսօր կրիպտոարժույթների ոլորտում սկսելն ավելի հեշտ է, քան երբևէ: Կրթական հարթակներ, ինչպիսիք են Binance Academy-ն, առաջարկում են անվճար դասընթացներ և նյութեր սկսնակների համար: Բորսաների և դրամապանակների ժամանակակից ինտերֆեյսները կրիպտոարժույթների գնման և օգտագործման գործընթացը դարձնում են հասկանալի: Իսկ հավելվածները թույլ են տալիս հետևել պորտֆելին, սովորել կառավարել ակտիվները և նույնիսկ գործարկել սեփական նախագծերը բլոկչեյնում:

Այս տարի ակնկալվում են շատ նորարարություններ: Խոշորագույն տնտեսություններում կարգավորող նախաձեռնությունները կարող են էապես փոխել խաղի կանոնները՝ արագացնելով կրիպտոարժույթների ներդրումը: Արդեն հիմա կրիպտոակտիվները սկսում են օգտագործվել որպես ռազմավարական պահուստներ, իսկ դրանց դերը համաշխարհային տնտեսությունում աճում է:

Այնուամենայնիվ, կրիպտոարժույթները դեռևս գտնվում են իրենց զարգացման սկզբնական փուլում: 2024 թվականին շուկան ցույց տվեց տպավորիչ առաջընթաց, բայց դրա աճի ներուժը մնում է նշանակալի: Այն մարդիկ, որ այսօր նոր սկսում են ուսումնասիրել թվային ակտիվները, բոլոր շանսերն ունեն դառնալու տրանսֆորմացիոն այս արդյունաբերության մաս և հասնելու հաջողության:

«Եթե դուք դեռ չեք սկսել ծանոթանալ կրիպտոարժույթներին, հիմա իդեալական ժամանակն է: Պատմությունը դեռ շարունակում է գրվել, և ձեր ներդրումը կարող է դառնալ դրա կարևոր մասը»,- եզրափակել է Ռ.Թենգը:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: