Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Մյս 26, 2024 11:00
100

Ըստ որոշ աղբյուրների՝ Tesla-ն մարտից կրճատել է իր ամենավաճառվող Model Y էլեկտրական մեքենայի արտադրությունը Շանհայի իր գործարանում: Սա պայմանավորված է Չինաստանում ամերիկյան ավտոարտադրողի հնացած մոդելի նվազող պահանջարկով:

Չինականը երկրորդ ամենամեծ շուկան է, որտեղ վաճառվում է Շանհայի գործարանում արտադրված մեքենաների մեծ մասը, և որտեղ, տնտեսական ճգնաժամի պայմաններում, էլեկտրական մեքենաներ արտադրողների միջև սկսվել է գնային քաղաքականության ակտիվ մրցակցություն: Շանհայի գործարանը, որը Tesla-ի ամենամեծ արտադրական կենտրոնն է աշխարհում, նախատեսում է կրճատել Model Y-ի արտադրությունը առնվազն 20%-ով մարտից հունիս ընկած ժամանակահատվածում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 23-ի դրությամբ կազմել է 174 ԱՄՆ դոլար:

Թայվանական խոշոր չիպարտադրող TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) ընկերությունը, որը հանդիսանում է Apple-ի և Nvidia-ի հիմնական մատակարարը, կանխատեսել է տարեկան 10% եկամուտների աճ կիսահաղորդչային արդյունաբերության համաշխարհային ոլորտում:

TSMC-ի գնահատմամբ՝ երկրորդ եռամսյակի վաճառքները կարող են աճել մինչև 30%-ով, քանի որ ընկերության արհեստական բանականության (AI) հավելվածներում օգտագործվող կիսահաղորդիչները այժմ մեծ պահանջարկ ունեն: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային շուկան կաճի 13.1%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 22-ի դրությամբ կազմում է 156 ԱՄՆ դոլար:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ բանակցում է առաջատար ավիափոխադրողներ Boeing-ի և Airbus-ի հետ, որպեսզի ընկերությունների կողմից հաստատվի իրենց երկրում արդյունահանվող ալյումինի ու տիտանի կիրառումը ինքնաթիռների արտադրության մեջ: Հավաստագրման ձեռքբերումը կօգնի ինքնաթիռ արտադրողներին հաղթահարել մատակարարման խոչընդոտները՝ լուծելով որոշակի հումքատեսակներ ապահովելու դժվարությունները:

Սաուդյան Արաբիան աշխատում է մետաղների և հանքարդյունաբերության նոր կենտրոն դառնալու վրա: Ավիացիոն հսկաների հետ մետաղների գնումների վերաբերյալ բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ արաբական պետությունը պատրաստվում է դառնալ նոր ինքնաթիռների պատվերների հիմնական կենտրոն։ Առաջատար ազգային ավիափոխադրող Saudia-ն հայտարարել է, որ պատվիրել է 105 փոքր ինքնաթիռներ Airbus-ից, ինչը ամենամեծ պատվերն է ավիաընկերության 80-ամյա պատմության մեջ:

Ամերիկյան The Coffee Bean & Tea Leaf (CBTL) սրճարանների ցանցը Waterscape Investments-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ Մալդիվներում իր առաջին խանութը բացելու համար։ Ըստ պայմանագրի՝ CBTL-ը 2024 թվականի երրորդ եռամսյակից Մալդիվներում կբացի մի շարք սրճարաններ։

CBTL-ը, որն ունի ավելի քան 1100 սրճարան տարբեր երկրներում, հայտնի է իր բարձրորակ սուրճի և թեյի տեսականիով, ինչպես նաև էսպրեսոյի հիմքով պատրաստվող ըմպելիքներով: Ապրանքանիշի նկատմամբ ներկայումս մեծ հետաքրքրություն կա. դրա մասին են վկայում բազմաթիվ նոր կետերի բացման համար ընթացող քննարկումները ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում։

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից