ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Հայաստանի արտահանման և ներմուծման աճի դինամիկան 2024-ի առաջին կիսամյակում

Օգս 29, 2024 16:33
71

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 5.64 միլիարդ ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից պատրաստված իրեր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 7.93 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, որի 71.2%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ կազմելով մոտ 5.64 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս ապրանքախմբի արտահանման ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրել է 810% կամ 8.1 անգամ աճ՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ինչը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ապրանքային հոսքերի վերաբաշխմամբ։

Նույն ժամանակահատվածում, Հայաստանը ներմուծել է 10.48 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, որը 186.5% աճ է 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ։ Ամենամեծ ներմուծումը՝ 57.7%, կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների և դրանցից իրերի ապրանքները, որոնց ներմուծումը 9.4 անգամ աճել է՝ հասնելով մոտ 6.05 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Եթե դիտարկենք թանկարժեք քարերի և մետաղների արտահանման դինամիկան, ապա նկատելի է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում դրանք կազմում են արտահանման 71.2%-ը, որը զգալիորեն ավելի է, քան նախորդ տարիներին. 2023 թվականին՝ 20.5%, 2022 թվականին՝ 16.1%, 2021 թվականին՝ 10%, և 2020 թվականին՝ 14.3%։

Այս ցուցանիշները վկայում են, որ և՛ արտահանման, և՛ ներմուծման ընդհանուր աճը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների ապրանքախմբի ծավալների մեծացմամբ։ Ներմուծման աճին մեծապես նպաստել է վերաարտահանման ծավալների ավելացումը, որի հետևանքով արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է ընդամենը 408.4 միլիոն ԱՄՆ դոլար։

Ելնելով ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքի վերլուծությունից, կարելի է եզրակացնել, որ առանց թանկարժեք քարերի ու մետաղների, արտահանումը 2024 թվականի առաջին կիսամյակում նվազել է 15%-ով, իսկ ներմուծումը՝ 11%-ով՝ նախորդ տարվա համեմատ։