Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ
ՀՀ-ում 7-ից 9-ը տ. երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ
Թրք. լիրան անկումով հասել է պատմական նվազագույնի
23թ.-ի ՀՀ սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%
ՌԴ նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%
Երևանի բյուջեի մուտքերը ավելի են եղել ֏8 մլրդ 373 մլն
֏3.8 մլն տուգանք շինհրապարակներում խախտումների համար
ՄՊՀ-ն «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ ֏32 միլիոն չափով
23թ.-ի ՀՀ կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Apple-ն ամբողջ աշխարհով կրեդիտ քարտ կթողարկի
Վրաստանում նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1%
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. Infocom
֏1285.5 մլրդ արժեքով 55.7 մլն գործարք` մեկ ամսում. ՊԵԿ
$10 մլն կուղղվի կանանց ձեռներեցության զարգացմանը
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $41.000
Ապամոնտաժվել է 640 ինքնակամ տեղադրված գովազդ
Շին.օբյեկտներում օդը ստուգող սարքեր կտեղադրվեն
Սև ուրբաթին ԱՄՆ 28%-ը գնումներ է կատարել առցանց

Հայաստանի ֆինանսական համակարգի տնտեսության մեջ ներառականության բարձրացման հնարավորությունները․ կայացաել է ՀԲՄ աշխատաժողովը

Մրտ 3, 2023 17:03
70
ADS

Գործնական և իրավական ուղղություններով ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացված բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները քննարկելու նպատակով՝ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ «Հայաստանի Հանրապետության բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավումը» թեմայով աշխատաժողովը։

Աշխատաժողովին ներկա են գտնվել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ղեկավարները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների, տեղական և միջազգային կազմակերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրեց, որ օրակարգային հարցերի ուսումնասիրման նպատակով դեռևս նախորդ տարի ձևավորվել էր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։

«Անկողմնակալ, անաչառ և բազմակողմանի քննարկում ունենալու նպատակով հրավիրվել են շահագրգիռ բոլոր կողմերին, որոնց կներկայացվեն բիզնեսի ֆինանսավորման հիմնախնդիրները և իրենց մասնակցությամբ կփորձենք գտնել դրանց հնարավոր լուծման տարբերակները»,-նշել է Սեյրան Սարգսյանը։

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկմամբ՝ շահագրգիռ կողմերի համապարփակ ներկայացվածությունը աշխատաժողովին փաստում է, որ առկա խնդրի լուծման և ոլորտի զարգացման շուրջ կա մեծ հետաքրքրություն, ինչն իր հերթին կարող է ստեղծել նախադրյալներ՝ նմանատիպ միջոցառումների շարունակականության և Հայաստանում ֆինանսական ոլորտի հետագա զարգացման նոր օրակարգի ձևավորման համար։

Աշխատաժողովի շրջանակներում ՀԲՄ կողմից ներկայացվեց ՀՀ տնտեսության ֆինանսական միջնորդության հենասյունային հարցերը զեկույցը։ Հայաստանի բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավման ճանապարհային քարտեզը զեկույցով հանդես եկավ TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը։

«Աշխատաժողովը նպատակ ունի անդրադառնալ բարեխիղճ տնտեսվարողների պաշտպանության հարցերին, ինչպես նաև ֆինանսական շուկաների արդյունավետ աշխատանքի ապահովմամբ Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ տեղական և օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճի խթանմանը»,-ընդգծել է Վարուժան Ավետիքյանը:

Զեկույցների ներկայացմանը հաջորդեց քննարկումը։

Աշխատաժողովի արդյունքում հավաքագրված տեղեկատվության և նյութերի հիման վրա առաջարկվեց ձևավորել աշխատանքային խումբ՝  ՀՀ ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներգրավմամբ՝ միջազգային կառույցների փորձագիտական ներուժի աջակցությամբ բիզնեսի ֆինանսավորման շուկաներում առկա խնդիրներլուծմանն ուղղված աշատանքներ տանելու նպատակով: 

ՀԲՄ հասարակայնության

Մեկնաբանություն