Apple-ը ծրագրում է մինչև 2026 թվականը թողարկել սեփական AI չիպը
5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչ պետք է իմանան վաճառողները Ozon-ում իրենց բիզնեսը սկսելիս. դիտեք ABNews.am կայքում
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը. դիտեք ABNews.am կայքում
ՀՀ կառավարությունը 880 մլն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրի համար
Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14.9 %-ով թանկացել է սուրճը, 15.3 %-ով ձիթապտղի յուղը. Վիճակագրական կոմիտե
Որքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում 2024 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս են փոխվել աշխատավարձերը Հայաստանում 2024-ի երրորդ եռամսյակում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 8 մլն եվրո կհատկացնի Սիրիային մարդասիրական օգնության համար
Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև տարեվերջ կկազմի 240 միլիարդ դոլար
Ցուկերբերգը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի հիմնադրամին
Կանադան Ուկրաինային 587 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում ևս 500 մլն դոլարի ռազմական օգնություն
Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հատուկ թողարկում. կանայք ոստիկանությունում. դիտեք ABNews.am կայքում
Արդյո՞ք կփոխվի Հայաստանի վարկային համակարգը. կառավարությունն առաջարկում է նոր մոտեցում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը. դիտեք ABNews.am կայքում
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում. դիտեք ABNews.am կայքում
Ցուկերբերգի Meta-ն 1մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին
Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը

Բիթքոյնի գինը հունվարյան առավելագույնի համեմատ ցածր է մոտ $10,000-ով

Հնվ 23, 2024 13:55
52
ADS

Բիթքոյնի գինը երեկ նվազել է մինչև 39,500 դոլար՝ մոտ 10,000 դոլարով պակաս հունվարյան առավելագույն արժեքից։ Նման բան չէր գրանցվել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից ի վեր։ Այնուհետև այս կրիպտոարժույթի գինը բարձրացել է և հասել 40,000 դոլարի։

Հիշեցնենք, որ այս ամիս, Bitcoin ETF-ի հաստատումից անմիջապես հետո բիթքոյնի փոխարժեքը բարձրացել էր մինչև $49,000, այնուհետև կտրուկ նվազել։ Bitcoin ETF-ը ստեղծվել է, որպեսզի ինստիտուցիոնալ ներդրողների համար հնարավորություն ստեղծվի հարմար կերպով ներդրումներ կատարել հիմնական կրիպտոարժույթում։

Վերլուծաբանների կարծիքով՝ բիթքոյնի գինը կարող է կտրուկ փոփոխվել հալվինգից առաջ (բիթքոյն մայնինգի համար նախատեսված պարգևի կիսով չափ կրճատումն է, տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ), որը նախատեսված է այս տարվա ապրիլին։ Սովորաբար հալվինգից առաջ բիթքոյնը միշտ գնային ռեկորդներ է սահմանում։

Բիթքոյնի գաղափարը 2008-ի նոյեմբերին ներկայացրել է Սատոշի Նակամոտոն, որպես արժույթ այն շրջանառության մեջ է դրվել 2009-ին։ Բիթքոյնի մատակարարումը սահմանափակ է, և ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն արդյունահանված է: