Հոկտեմբերի 24-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գներ
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.11%-ով և կազմել 71.68 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 75.81 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.88%-ով և կազմել 2735.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.24%-ով և կազմել 34.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.64%-ով և կազմել 1037.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2633.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 9583.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2069.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.44%-ով և կազմել 16316.00 դոլար, անագի գինը նվազել է 1.30%-ով և կազմել 30907.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.55%-ով և կազմել 3137.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.36%-ով և կազմել 48523.69 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 42514.95 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 5797.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.60%-ով և կազմել 18276.65 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 19377.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7497.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 8258.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Աղբյուր՝ B24 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է դարձել 2025-ի աճի արդյունքներով․ Ֆինանսների նախարարի տեղակալ
2026/02/27/ 13:56 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/02/27/ 13:52 -
2026 թվականի հունվարին արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/27/ 13:09 -
Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով
2026/02/27/ 12:34 -
Netflix-ը հրաժարվել է Warner Bros. Discovery-ն ձեռք բերելու գործարքից
2026/02/27/ 12:16 -
ԱՄՆ–ՌԴ–Ուկրաինա եռակողմ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում․ Զելենսկի
2026/02/27/ 12:14 -
ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին
2026/02/27/ 12:08 -
Մեկը՝ 60 մլն դեպքերից․չինացի կինը հնգյակ է ունեցել
2026/02/27/ 11:56 -
Ոչ մի շանս չկա, որ ԱՄՆ-ը կներքաշվի Մերձավոր Արևելքում երկարատև պшտերազմի մեջ. ԱՄՆ փոխնախագահ
2026/02/27/ 11:53 -
Դա միջանցք չէ, այլ ճանապարհ․Իրանի դեսպանը՝ TRIPP-ի մասին
2026/02/27/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․