Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

TikTok-ում գումար աշխատելու ևս մեկ հնարավորություն է ստեղծվել

Մյս 17, 2023 14:50
77

TikTok-ը գումար աշխատելու ևս մեկ հնարավորություն ունի. սոցցանցը սկսել է Effect Creator Rewards ծրագիրը և ստեղծել նույնանուն հիմնադրամ՝ 6 միլիոն դոլարի ֆոնդով, որից հոնորարներ կվճարվեն այն օգտատերերին, որոնց ստեղծած էֆեկտները հանրաճանաչ կդառնան։ Այնուամենայնիվ, չնայած այս հնարավորությունը դեռ հասանելի չէ բոլոր երկրներում,- գրում է News.am tech-ը։

Effect Creator Rewards ծրագիրը ներկայումս հասանելի է միայն վեց երկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Կհայտնվի՞ այն այլ երկրներում, ինչպե՞ս կզարգանա և ինչպե՞ս կֆինանսավորվի ապագայում․ այս ամենի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

TikTok բովանդակություն ստեղծողները ներկայումս գումար աշխատելու մի քանի տարբերակ ունեն: Վերջերս հարթակում հնարավորություն է  ստեղծվել տեղադրելու վճարովի հասանելիությամբ և մինչև 20 րոպե տևողությամբ բացառիկ տեսանյութեր։ Դրանցից մինչև 80-ը կարող են միավորվել Series կոչվող հավաքածուում։

TikTok-ը վերջերս նաև հայտարարել է նոր՝ Pulse Premiere ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է մեծ լսարան ունեցող օգտատերերին հնարավորություն տալ վաստակելու գովազդից, որը կցուցադրվի իրենց ստեղծած բովանդակությունը դիտելուց անմիջապես հետո:

Օգտատերերի բողոքներից հետո TikTok-ը վերջերս թարմացրել է Creator Fund ծրագիրը. այսուհետ հանրաճանաչ տեսանյութերի հեղինակները դիտումների համար կստանան ավելացված վճարումներ։ Creator Fund ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր այն հեղինակները, որոնք ունեն ավելի քան 10,000 բաժանորդ, իսկ նրանց տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը վերջին 30 օրվա ընթացքում պետք է լինի ավելի քան 100,000: