Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Նոր բացառիկ պրեմիում դասի քարտ IDBank-ից՝ կատարելությունը գնահատողների համար

Հկտ 30, 2023 19:48
43

Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ը առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition։

Եթե դուք պրեմիում դասի քարատապան եք, մենք Ձեզ համար ունենք նորություն, որը կզարմացնի իր հնարավորություններով և առավելություններով, ասում է Բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը և վստահեցնում, որ պրեմիում ծառայություններից օգտվող հաճախորդները միանշանակ կգնահատեն հատուկ թողարկման այս քարտը․ «Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ այն մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաև քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ։ Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ։ Բացի այդ քարտապանը կստանա նաև անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ և այլն։ Այնպես որ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս պատվիրել այն ու վայելել բոլոր առավելությունները», — ասել է Լիդա Սաֆարյանը։

Բանկի Էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, ուղղահայաց է, մետաղական, ընդ որում՝ այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաև առօրյայում։ «Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Ուզում եմ կիսվել ևս մեկ հրաշալի նորությամբ․ մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը։ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար, ստանալ մանրամասն տեղեկատվություն IDBank-ի տարբեր պրոդուկտների մասին», — ասել է Գոհար Ղուկասյանը և պատմել նաև անցկացվող խաղարկության մասին։

Միացե՛ք  Telegram հարթակի IDBank Concierge-ին հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ և մասնակցեք խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։

Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Խաղարկության մյուս պայմաններին ծանոթացեք այստեղ։

Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել 3 արժույթներից մեկով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո։ Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ