ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հնս 22, 2025 16:34
46

Kering Eyewear-ը Safilo-ից կգնի իտալական արևային ակնոցների լինզաներ արտադրող Lenti ընկերությունը՝ ձգտելով ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել իր մատակարարման շղթայի նկատմամբ։

Lenti-ն մասնագիտանում է ձուլման և մակերեսային մշակման մեջ, այդ թվում՝ արևային ակնոցների ոսպնյակների, լուսավորության ու ավտոմոբիլային ոլորտների համար նախատեսված բաղադրիչների արտադրության մեջ։ Kering-ը իր սեփական ակնոցների բաժինը հիմնադրել է ավելի քան տասը տարի առաջ՝ արտադրելով ակնոցներ իր սեփական ապրանքանիշերի՝ Gucci-ի, Saint Laurent-ի, Balenciaga-ի, ինչպես նաև Cartier-ի համար։

Ակնոցների բաժնի եկամուտները առաջին եռամսյակում աճել են 2%-ով՝ ընդհանուր առմամբ գերազանցելով խմբի եկամուտները, որոնք նվազել էին Gucci-ի վաճառքի 25% անկման պատճառով։ Kering Eyewear-ը հայտարարել է, որ գործարքը ևս մեկ կարևորագույն քայլ է իր արդյունաբերական զարգացման ռազմավարության մեջ:

Zara-ի սեփականատեր Inditex-ը չի կարողացել հասնել իր վաճառքի և ամռան սկզբի առևտրի սպասված արդյունքներին, քանի որ սակագների փոփոխությունները դժվարացրել են նորաձևության մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության աճի տեմպի պահպանումը։

Ընկերության բաժնետոմսերը նվազել են 4.6%-ով. սա վկայում է, թե ինչպես է համաշխարհային առևտրային լարվածությունը ազդում արագ նորաձևության ոլորտի վրա։

Inditex-ը հայտնել է ամառային վաճառքների ավելի դանդաղ մեկնարկի մասին՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 9-ը եկամուտների 6% աճով, վերլուծաբանների 7.3% կանխատեսումների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 12% աճի համեմատությամբ։ Ապրիլի 30-ին ավարտված առաջին եռամսյակի եկամուտները կազմել են 8.27 միլիարդ եվրո, ինչը ցածր է վերլուծաբանների միջին՝ 8.36 միլիարդ եվրո գնահատականից։

Ferrari-ն առնվազն մինչև 2028 թվականը հետաձգել է իր երկրորդ` լիովին էլեկտրական մոդելի թողարկման ծրագրերը, որը նախատեսված էր 2026 թվականին։ Այս որոշման պատճառը բարձրակարգ շքեղ էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի նվազումն է։

Հզոր բենզինային շարժիչներով հայտնի Ferrari-ն 2019 թվականից ի վեր վաճառում է հիբրիդային մոդելներ։ Ընկերությունն այս տարվա հոկտեմբերին կմեկնարկի իր առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի ներկայացման գործընթացը, որը կավարտվի համաշխարհային պրեմիերայով հաջորդ տարվա գարնանը և առաջին մատակարարումները հաճախորդներին կկատարվեն 2026 թվականի հոկտեմբերին։

Ըստ Reuters-ի, Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան, որը համահեղինակել է Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, կարժենա ավելի քան 500,000 դոլար: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 17-ի դրությամբ կազմել է 460 ԱՄՆ դոլար:

Blackstone-ի Cirsa խաղային ընկերությունը հայտարարել է, որ այս տարի Մադրիդի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի շրջանակներում նախատեսում է ներգրավել մինչև 460 միլիոն եվրո: Ընկերությունը մտադիր է վաճառել մինչև 400 միլիոն եվրոյի նոր թողարկված բաժնետոմսեր և ևս 60 միլիոն եվրո՝ երկրորդային բաժնետոմսերի վաճառքի միջոցով:

Առաջնային հրապարակային առաջարկը Մադրիդում առաջինն է լինելու` իսպանական մաքուր էներգիայի և ջրամատակարար Cox ընկերության անցյալ տարվա նոյեմբերին կատարված հրապարակային առաջարկից հետո: Cirsa-ն խաղատներ և խաղային հարթակներ է շահագործում Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Իտալիայում, իսկ Պարտուգալիա և Պոերտո Ռիկո մուտք է գործել 2024 թվականին։

 

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: