Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել
ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան

AMX. Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

Հկտ 26, 2023 13:25
22
ADS

Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Նշենք, որ տևական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։

Եվրասիական զարգացմանը բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ 20 մլն դոլար ընդհանուր անվանական ծավալով, 1000 դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2023 թվականի օգոստոսի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում լավ ցուցանիշ է առ այն, որ միջազգային կարգավիճակ ունեցող այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին ԵԶԲ-ն է, Հայաստանը դիտարկվում է որպես իրացվելիության բարենպաստ հարթակ։ Այս երևույթը կարող է ազդակ դառնալ այլ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել և ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԶԲ անդամ է 2009 թվականից: Անդամակցության այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից միայն 6-ը 2022 և 2023 թվականներին կազմել են շուրջ 126 մլն դոլար և ներդրվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական ոլորտները։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանը և ընդլայնմանը, ինչպես նաև իր անդամ երկրների համակողմանի զարգացմանը։ ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: ԵԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող այնպիսի նախագծեր, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքները, թվային համակարգերը, կանաչ էներգիան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և մեքենաշինության ոլորտները: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգով և ESG սկզբունքներով:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Մեկնաբանություն