2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նախազգուշացրել է App Store-ը շրջանցող ծրագրի տեղադրման պահանջների հետ կապված ռիսկերի մասին

Ապր 13, 2022 12:05
83

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նախազգուշացրել է, որ առաջարկվող հակամենաշնորհային պահանջը iPhone-ում երրորդ կողմի հավելվածներ տեղադրելու համար ՝ շրջանցելով App Store-ը, օգտատերերին վտանգի տակ կդնի: Քուկը Վաշինգտոնում ՝ գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիայի գագաթնաժողովում, ասել է, որ հավելվածների այլընտրանքային խանութները չեն կարողանա պաշտպանել իրենց տվյալները,- գրում է The Wall Street Journal-ը։

ԱՄՆ Կոնգրեսի և Եվրամիության օրենսդիրները մտադիր են մեղմացնել App Store-ի վերահսկողությունը հավելվածների համար և iPhone-ն ավելի հասանելի դարձնել երրորդ կողմի մշակողների համար: ԱՄՆ-ում և ԵՄ-ում քննարկվող օրենսդրությունը կստիպի Apple-ին թույլ տալ երրորդ կողմի հավելվածները ներբեռնել iPhone-ում App Store-ից դուրս: Ընկերությունը կարգավորում է իր հավելվածների խանութի բոլոր առաջարկները և այնտեղից գնումների համար գանձում է մինչև 30% միջնորդավճար:

«Ավելի ապահով տարբերակի հեռացումը օգտատերերին կթողնի ավելի քիչ ընտրություն, ոչ ավելին», — ասել է Քուկը գաղտնիության պաշտպանների գագաթնաժողովում: Ըստ նրա ՝ նման փոփոխությունը կստիպի մարդկանց շփվել այլընտրանքային հավելվածների խանութների հետ, որտեղ նրանց «գաղտնիությունն ու անվտանգությունը հնարավոր չէ պաշտպանել»։ Եվրոպայում թվային շուկաների մասին օրենքը կարող է վերջնական ձևով հաստատվել մոտ ապագայում, Կոնգրեսում քննարկվող օրինագծերը դեռ հեռու է օրենքի վերածվելուց։ «Apple-ը հավատում է մրցակցությանը: Բայց եթե մենք ստիպված լինենք թույլ տալ «անթափանց» հավելվածներ iPhone-ում, ապա անցանկալի հետևանքները հեռուն գնացող կլինեն»,- իր ելույթում ասել է Քուկը։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին հասնել իրենց նպատակներին «առանց խախտելու գաղտնիությունը»:

 

Մանրամասները` տեսանյութում