2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը 

Հնվ 21, 2025 20:09
25

Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։ 

Այս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։ Արհեստական բանականությամբ համակարգվող թվային այս լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը՝ Ucom-ի առաջարկներն դարձնելով ավելի ճկուն և հաճախորդների կարիքներին համապատասխան։ 

Բրիտանական Cerillion ընկերությունն այս նպատակների համար ընտրվել է երկար ուսումնասիրություններից հետո` հնարավոր լավագույն համակարգը ներդնելու համար Ucom-ը գնահատել է ոլորտում գործող հիմնական ընկերությունների մշակած պրոդուկտները։ 

«Ես ողջունում եմ Ucom-ի և Cerillion-ի միջև այս համաձայնագիրը՝ որպես նշանակալի առաջընթաց Հայաստանի թվային հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացման գործում։ Այս ուղենշային գործարքն օգնում է պայմաններ ստեղծել հետագա տեխնոլոգիական նորարարությունների, հանրային ծառայությունների բարելավման և ավելի արդյունավետ տնտեսական աճի համար:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որպես ռազմավարական առաջնահերթություն է սահմանել ապագայի հեռահաղորդակցությունը: Ես իսկապես ուրախ եմ, որ բրիտանական ընկերությունն առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանին հասնելու իր հավակնություններին որպես առաջատար տեխնոլոգիական կենտրոն», — ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։ 

«Հավատարիմ մնալով մեր աճի ու թվային փոխակերպման հավակնոտ ռազմավարությանը, ինչպես նաև մեր մոտեցումների առանցքում ունենալով հաճախորդամետությունը՝ մենք մեծ քայլ ենք անում առաջ՝ արդիականացնելով մեր կառավարման համակարգերի ծրագրային ապահովումը։ Այս միասնական հարթակը մեզ թույլ կտա հաճախորդների բոլոր գործողությունները միավորել մեկ առանցքային համակարգում, ինչի շնորհիվ մենք ավելի ճկուն կլինենք հաճախորդների կարիքները բավարարելու հարցում։

Ստանալով ավելի մեծ վերահսկողություն և ճկունություն մեր գործողություններում՝ մենք տրամադրված ենք ավելի արագ, ճշգրիտ և վստահելի ծառայություններ տրամադրել։ Մեր վերջնական նպատակն է համոզվել, որ մեր յուրաքանչյուր բաժանորդ վայելում է անհատականացված և արտակարգ փորձառություն», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ոգևորված ենք Ucom-ին դիմավորել որպես կարևոր նոր հաճախորդ և որպես մեր առաջին հաճախորդը կովկասյան տարածաշրջանում։ Սա նոր փուլի մեկնարկ է և շատ ոգևորիչ քայլ՝ մեր գլոբալ զարգացման ճանապարհին, և մենք հպարտ ենք, որ Ucom-ն ընտրել է հենց Cerillion-ին՝ իր աճին ու նորարար լուծումներ ներդնելուն օժանդակելու համար։ Մենք ամբողջական նվիրումով կառուցելու ենք երկարատև համագործակցություն, որը կայուն արժեք է ստեղծելու։ Մենք անհամբեր սպասում ենք մեր սերտ համագործակցությանը՝ Ucom-ի ռազմավարական նպատակներին հասնելու համար», — նշել է Cerillion-ի գլխավոր տնօրեն Լուի Հոլը։ 

Ucom-ն առաջարկում է իր հաճախորդներին 4G+ և 5G շարժական ցանցեր, նաև ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ցանց ու IP հեռուստատեսություն՝ տրամադրելով ծառայությունների համակցված պորտֆոլիո թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդների համար։ 

«Յուքոմ» ՓԲԸ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: