Չինաստանում գնաճը հունվար-օգոստոսին աճել է 0.6%-ով
Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216.380 քաղաքացի
WhatsApp-ի օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել այլ հավելվածներ
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 71,9 դոլար
Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ
Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը
Ավտոմոբիլային արդյունաբերության ապագայի համար պայքարում Եվրոպան ետ է մնում Չինաստանից և ԱՄՆ-ից
Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը
Հայաստանն ամենաշատն արտահանում իրականացրել է ԱՄԷ, իսկ ԵԱՏՄ և ԵՄ գնացող ծավալը նվազել է
Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ
Հունաստանը նախատեսում է հարկ սահմանել զբոսաշրջային նավերով երկիր ժամանողների համար
Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը
Այսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը․ Ալեն Սիմոնյան
Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը՝ ABnews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները` ABnews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները` ABnews.am կայքում
Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Հայաստանի ՏՏ ոլորտը. ռազմավարական առաջնահերթությունից մինչև հնարավոր անկում

Օգս 19, 2024 12:48
223
ADS

Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը եղել է տնտեսական աճի շարժիչներից մեկը: Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս ռազմավարական ճյուղը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Այս հոդվածը կուսումնասիրի ՏՏ ոլորտի ներկայիս վիճակը, նրա առջև ծառացած խնդիրները և հնարավոր լուծումները:

ՏՏ ոլորտի վերելքը և անկման նշանները

Գծապատկեր 1.

2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտը զգալի աճ է արձանագրել՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից տեղափոխված մասնագետների ներհոսքով: Այս ժամանակահատվածում ոլորտը դարձավ ՀՆԱ-ի աճի էական աղբյուր՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետը: Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս: Այս միտումը համահունչ է մեր նախորդ վերլուծության հետ․ Դատարկ գրպաններ, բարձր աշխատավարձեր:

Ինչպես երևում է գծապատկերից, վերջին երկու եռամսյակներում ոլորտը բացասական աճ է արձանագրել, ինչը կարող է վկայել այս ռազմավարական ոլորտի ճգնաժամի մասին:

ՏՏ ընկերությունների և աշխատակիցների դինամիկան

Գծապատկեր 2.

2024 թվականի առաջին կիսամյակի տվյալները բացահայտում են մի շարք հետաքրքիր միտումներ.

  1. Հայաստանում գրանցված ՏՏ ընկերություններ. թիվը կտրուկ նվազել է 5,163-ից մինչև 1,174 (4.4 անգամ):
  2. Օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերություններ. եղել է կտրուկ աճ 5,511-ից մինչև 8,180:

Սակայն այս թվերը հակասում են աշխատակիցների թվի դինամիկային: Հայաստանում գրանցված ընկերություններում աշխատակիցների թիվը նվազել է ընդամենը 5.5%-ով: Այս անհամապատասխանությունը կարող է վկայել մի քանի սցենարների մասին՝ տվյալների անճշտություն, փոքր բիզնեսների զանգվածային փակում կամ գրանցման կարգավիճակի փոփոխություններ:

Գծապատկեր 3.

Հետաքրքիր է, որ ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալների, Հայաստանում գրանցված ընկերություններում միջին հաշվով աշխատում է 24.5 աշխատակից, մինչդեռ օտարերկրյա գրանցում ունեցող ընկերություններում՝ միջինը ընդամենը 0.74 աշխատակից: Այս զգալի տարբերությունը կարող է վկայել բազմաթիվ «փոստարկղային ընկերությունների» առկայության մասին։

Ամենայն հավանականությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում փակվել են ՀՀ քաղաքացիների կողմից գրանցված «փոստարկղային ընկերությունները» և դրանք վերաբացվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Փոստարկղային կազմակերպությունները գոյություն ունեն հիմնականում թղթի վրա՝ հարկային կամ իրավական նպատակներով, սակայն գրեթե չունեն իրական գործունեություն:

Աշխատավարձերի դինամիկան

Գծապատկեր 4.

Աշխատավարձերի և աշխատակիցների թվի աճի գագաթնակետը եղել է 2023 թվականի սկզբին: Հարկ է նշել, որ կտրուկ աճը սկսվել է 2022 թվականի սկզբին, ինչը համընկնում է Ռուսաստանից տեղափոխվածների ներհոսքի հետ: Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է աճի տեմպերի դանդաղում:

ՏՏ ընկերությունների Հայաստանում հաստատվելու որոշումը պայմանավորված էր ոչ թե երկրի ներքին առավելություններով, այլ ԵԱՏՄ անդամակցությամբ, որը երաշխավորում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառություն միության անդամ պետությունների միջև:

Խոշոր ՏՏ ընկերությունների հարկային ներդրումը

Գծապատկեր 5.

Խոշոր ՏՏ հարկ վճարողների ցանկը բացահայտում է մի շարք հետաքրքիր միտումներ: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45.9 մլրդ դրամի եկամուտ՝ 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում: ՏՏ ընկերությունների ներդրումը ընդհանուր հարկային եկամուտներում նվազել է 4.8%-ից մինչև 4.4%:

Synopsys Armenia-ն առաջատարն է՝ ապահովելով վճարված շահութահարկի 12%-ը (1.1 մլրդ դրամ): Սակայն ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են: Հատկապես զգալի անկում է գրանցվել Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի նվազմամբ:

ՏՏ ոլորտի անկման պատճառները

1․ ՀՀ դրամի արժևորում. 2022 թվականի սկզբին մեկ դոլարը արժեր 480 դրամ, իսկ այժմ՝ 386 դրամ: Դրամը ներկայումս ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Այս արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանմանը կողմնորոշված ոլորտների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի վրա: 2022-ին դրամի արժևորման հետևանքով շատ տեղական ՏՏ ընկերություններ սնանկացան, սակայն այս միտումը չերևաց ընդհանուր վիճակագրության մեջ՝ օտարերկրյա, հատկապես ռուս ծրագրավորողների մեծ ներհոսքի պատճառով: 2024-ի սկզբին դրամի հետագա արժևորումը (404-ից 386 դրամ մեկ դոլարի դիմաց) նպաստեց ՏՏ ոլորտում նոր սնանկացումների (Կարդացեք ավելին՝ Դրամի դրամա․ Ինչո՞ւ է արժեզրկվում և արժևորվում դրամը): Ի տարբերություն նախորդ շրջանի, այժմ աշխատուժի ներհոսք չկա, այլ նկատվում է ՏՏ մասնագետների արտահոսք:

2․ Հարկային քաղաքականության փոփոխություններ. Հայաստանում հարկահավաքությունը դարձել է ինքնանպատակ: Շրջանառության հարկը փոքր և միջին ձեռնարկությունների համար բարձրանում է 5%-ից մինչև 10%՝ 2025 թվականին: Միևնույն ժամանակ, հարևան Վրաստանը ՏՏ ընկերությունների համար սահմանել է ընդամենը 1% հարկ, ինչը գրավիչ է դարձնում այդ երկիրը Հայաստանի ՏՏ ընկերությունների համար:

Կարևոր է նշել, որ Հայաստանի ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները մոտենում են ավարտին: Սերտիֆիկացված ՏՏ ընկերությունների համար նվազեցված 10% եկամտահարկի դրույքաչափը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ շահութահարկի արտոնությունները արդեն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս արտոնությունների ավարտը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը և զարգացմանը, հատկապես հաշվի առնելով հարևան երկրների առաջարկած ավելի գրավիչ պայմանները:

Երևանում կյանքի թանկությունը. ՀՀ դրամի արժևորման պատճառով Հայաստանը դարձել է ավելի թանկ օտարերկրյա մասնագետների համար: 2022-2023 թվականներին Երևանում բնակարանի վարձակալության գինը նույնիսկ գերազանցում էր Մոսկվայի գները: Սա նվազեցնում է Հայաստանի երկարաժամկետ գրավչության ապահովումը: Երևանի բարձր կենսական ծախսերի մասին մենք գրել ենք  Երևանը Մոսկվայից ավելի թանկ է վերլուծությունում:

Կապիտալի արտահոսք. Վերջերս Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում: ՏՏ մասնագետները եկան կապիտալի հետ և հեռանում են դրա հետ: Կապիտալի արտահոսքի միտումները մենք նկատել ենք դեռ տարվա սկզբին, ինչպես քննարկվել է  Կապիտալի արտահոսք հոդվածում:

Դեպքերի ուսումնասիրություն. Առաջատար ՏՏ ընկերություններ

Երկարաժամկետ հետևանքները և հնարավորությունները

ՏՏ ոլորտի ներկա իրավիճակը ցույց է տալիս զարգացման ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտությունը: 2022-ի ՏՏ մասնագետների ներհոսքը ժամանակավոր էր, և երկարաժամկետ քաղաքականությունը չպետք է հիմնվի դրա վրա:

Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական ցուցանիշ դիտարկելը կարող է վտանգել երկարաժամկետ հարկային արտոնությունների ռազմավարությունը, որն անհրաժեշտ է կայուն ՀՆԱ աճի համար:

Առաջարկություններ

1․ Հարկային քաղաքականության վերանայում: Հարկային բեռի թեթևացումը կարող է օգնել տնտեսական անկման պայմաններում: Հարկահավաքությանը մենք քննարկել ենք այս նյութում՝ Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ :

2․ Վանաձորը՝ որպես ՏՏ հանգույց: Քաղաքի ռազմավարական դիրքը Երևանի և Թբիլիսիի միջև կարող է օգտագործվել՝ հարկային արտոնություններով ՏՏ մասնագետներին գրավելու համար (կարդացեք նաև՝ Մասնավոր աշխատատեղերի 76 տոկոսը Երևանում է):

3․ Դրամի փոխարժեքի կառավարում: Ուժեղ արժույթը բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի և արտահանման վրա, սակայն արժեզրկումը կարող է խթանել պետական պարտքի աճը և կապիտալի արտահոսքը։ Այս հանգամանքով է պայմանավորված գրեթե 0-ական գնաճի պայմաններում ԿԲ տոկոսադրույքերը իջեցնելու տարակուսումը։ Այս հարցը արժանի է առանձին վերլուծության։

4․ Հասանելի բնակարանաշինություն: Չնայած կապիտալի ներհոսքը հիմնականում գնացել է բնակարանաշինություն, այս հարցը դեռ լուծում է պահանջում:

tvyal.com

Մեկնաբանություն