

Նախորդ տարի Հիպոտեկային վարկի համար եկամտային հարկի վերադարձի գումարները եվ շահառուների թիվը զգալի աճել է: Ընդհանուր առմամբ 29 199 շահառուի վերադարձրել են 36.5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձրած գումարը ՝ ավելի քան 22.7 մլրդ դրամ։
Ծրագրի մեկնարկից սկսած ՝ 2015 թվականից մինչեվ նախորդ տարի հիպոտեկային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, որոնց պետական բյուջեից վերադարձրել են 89,1 մլրդ դրամ։
Մեկնաբանություն