ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան

Հլս 18, 2024 16:54
118

Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․ «Առաջարկվում է հարկային օերնսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր։

Առաջարկվում է նաև հարկերի ուշ վճարման համար օրական տույժերի փոփոխություն։ Առաջարկում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը՝ սահմանալով օրական 0,075%։ Հաջորդ փոփոխությունը կապված է հարկային հաշվարկների ներկայացման հետ։ Գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե արդեն այդ ժամանակաշրջանը ստուգվել է։

Սակայն, եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորություն կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող են ներկայացնել։ Բայց մի դեպք ունենք, որ եթե ոչ թե ստուգվել է այլ ուսումնասիրվել է այդ հաշվետու ժամանակաշրջանը՝ գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ներկայացման հնարավորությունը բացակայում է։ Ուստի առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջանում ևս թույլ տալ ներկայացնել հաշվարկ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»։