Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Ուղեցույց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ

Օգս 5, 2024 16:59
20

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ հայրենակիցներին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝

  • արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը,
  • բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քառ․մ-ից,
  • սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ 

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։

ՔԱՅԼ 3․ Այնուհետև նշել «Տեղեկացված եմ» կոճակը՝ ՀՀ քաղաքացիության շնորհման ընթակարգի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։

ՔԱՅԼ 4․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 5․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 6․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե

հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 7․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ 8․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։ Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։

 

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է, նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։