2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Տեխնիկական կրթության հնարավորություն՝ սահմանամերձ շրջանի երեխաների համար

Դկտ 18, 2024 11:16
33

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի երեխաները կրթություն կստանան տեխնիկապես  հագեցած և վերազինված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այս լաբորատորիայում ծրագրավորման, ռոբոտաշինության ու 3D մոդելավորման միջոցով երեխաները կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները։  

«Արմաթը» «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է, որի աջակցությամբ դասասենյակը համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է համակարգիչների ուժեղացում և ընդհանուր վերազինում։

«Գիտենք, թե 21-րդ դարում որքան կարևոր է նմանատիպ կրթությունը,  մասնավորապես սահմանամերձ մարզերի երեխաների համար, որոնք  շատ քիչ  հնարավորություն  ունեն, և  սա  բացառիկ  հնարավորություն է  նրանց համար, որպեսզի  դպրոցից  դուրս  հաճախեն նման  դասերի: Շատ ենք ուրախանում,  երբ նման կարևոր ծրագրերում ունենում ենք մեր ներդրումը։ Գիտենք, որ հետագայում մենք լավ մասնագետներ կունենանք՝  պիտանի թե՛ մեր  պետության, թե՛ իրենց տարածաշրջանի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: 

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի օգնությամբ ձեռք  ենք  բերել սարքավորումներ, որոնց միջոցով հզորացվել են համակարգիչներն ու տեխնիկական սարքավորումները։ Վերազինման շնորհիվ երեխաներն  ավելի շատ սկսեցին  ընդգրկվել դասապրոցեսում,  ավելի հստակ գիտելիք ստանալ ու  ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Նոյեմբերյանի շրջանի «Արմաթ» լաբորատորիաների տարածքային պատասխանատու Սլավիկ Միրիջանյանը:  

«Քանի որ մենք  ապրում ենք ծայրամասային շրջանում, մեր տարածաշրջանում երեխաները չունեն այլ մեծ  զբաղմունք։  Վերազինման  արդյունքում  նրանք  մոտիվացվում  են և  իրենց  ժամանակը  կարողանում  են այստեղ  «խելացի»  տնօրինել, օգտվում  են   սարքերից,  ստեղծում են  իրենց   մտքերն ու  վաճառում  իրենց  ստեղծածը»,- նշել է Նոյեմբերյանի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Նինա  Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: