ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Հնս 16, 2025 18:13
26

«Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ 

Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը Բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ թվով 65 արցախցի կանայք IDBank-ի ֆինանսավորմամբ կստանան մասնագիտական կրթություն կար ու ձևի և մատնահարդարման ոլորտում և կապահովվեն աշխատանքային գործիքներով ու պարագաներով:

IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում և որևէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը և մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը  վերափոխեցինք «Կողք կողքի»-նի և մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն և կողք կողքի մնալուն»։

«Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը նշում է. «Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավում։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, և վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում և իսկապես ունեն աջակցության կարիք»։

Նշենք, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը,  հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին և գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: