ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցության տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար

Ապր 15, 2024 10:30
70

Բրյուսելում ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում հայտարարվեց Հայաստանին տնտեսական աջակցության նոր փաթեթ տրամադրելու որոշման մասին: Հայաստանի տնտեսության հետագա զարգացման, արդիականացման, տնտեսական կապերի ձևափոխման և նոր շուկաների յուրացման հարցում այդ աջակցության նշանակության ու նշմարող հնարավորությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանի հետ:

-Ընդհանուր առմամբինչպե՞ս եք գնահատում բրյուսելյան հանդիպման տնտեսական արդյունքներըԸստ ձեզնկատվո՞ւմ է հավաքական Արևմուտքի և Հայաստանի միջև համագործակցությունը սերտացնելու, դրան նոր որակ և բովանդակություն հաղորդելու միտում:

-Բրյուսելյան հանդիպման ամենալուրջ տնտեսական արդյունքն այս պահին կարող ենք համարել առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին համապատասխանաբար 270 մլն եվրոյի և 65 մլն դոլարի աջակցություն տրամադրելու Եվրամիության և Միացյալ Նահանգների որոշումը: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովմանը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ԵՄ-ից ստացվելիք աջակցությունը հիմնականում ուղղվելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարողությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կատարելագործմանը, ինչը մեր հանրապետությանը հնարավորություն կտա մրցունակ դիրքեր գրավել նոր շուկաներում և բարելավել ինտեգրացիոն կապերը։ Այդ առումով, նման աջակցությունը, անշուշտ, կարելի է դիտարկել որպես տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն։

-Որքանո՞վ է շոշափելի հայտարարված աջակցությունը և ինչպե՞ս կարող է նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու զարգացմանը

-Հարկ է նշել, որ ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունը և ՓՄՁ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի տնտեսական ներուժի ամբողջական իրացմանը։ Ներկայում՝ հայտարարության այս մակարդակում, դեռևս դժվար է «թարգմանել», թե ինչ տեսք է ունենալու տրամադրվող աջակցությունը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության շրջանակներում՝ ներառելով տարբեր ֆինանսական գործիքներ՝ դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, դրամաշնորհային բաղադրիչով վարկեր:

ՀՀ-ԵՄ համագործակցության պատմության մեջ առանցքային նշանակություն ունի 2017 թվականի նոյեմբերի 24-ին կողմերի ստորագրած շրջանակային «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այն ներառում է բոլոր ոլորտները՝ բացառությամբ ազատ առևտրի և պաշտպանության հարցերի:

Հայաստանի և Եվրամիության միջև կնքած ոլորտային (գյուղատնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն, հանրային ֆինանսների կառավարում, հանրային կառավարման բարեփոխումներ, որակավորման բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար և այլն) ու բազմոլորտ ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն՝ տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում էլ տրամադրվում են ֆինանսական միջոցները:

Բրյուսելյան վերջին հանդիպման վերաբերյալ առավել առարկայական գնահատականներ տալու հնարավորություն կստեղծվի, երբ հստակեցվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հատկացվելիք ֆինանսական նոր աջակցության «կանոնները»։

-ԵՄն պատրա՞ստ է բացել իր շուկաները Հայաստանի համարու որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ եվրոպական շուկաներին ինտեգրվելուն և այնտեղ հաստատուն նիշ զբաղեցնելուն:

-Թեպետ տարիներ շարունակ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստեղծվել են տնտեսական համագործակցության ընդլայնման ինստիտուցիոնալ հիմքեր, այդուհանդերձ, ՀՀ արտաքին առևտրի վիճակագրական տվյալները փաստում են, որ տնտեսական կապերը դեռևս ամբողջությամբ իրացված չեն։ Հայաստանի արտահանման կառուցվածքի վերլուծությունը, որը հիմնված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2014 թվականին մեր երկրի արտաքին առևտրում գերիշխել է արտահանումը դեպի ԵՄ երկրներ (31%), սակայն, 2018 թվականից սկսած, իրավիճակը փոխվել է՝ առաջատար են դարձել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, որոնց բաժին է հասել ՀՀ արտահանման 28.5%-ը, այն դեպքում, երբ ԵՄ երկրների մասնաբաժինը նվազելով՝ հասել է 27.6 տոկոսի: 2022 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 46.8%, իսկ միայն Ռուսաստան՝ 45%-ը: Մինչդեռ, նույն թվականին արտահանումը ԵՄ երկրներ եղել է 14%։

Դեպի ԵՄ արտահանման կառուցվածքում առաջատար դիրքեր են զբաղեցրել Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները և Բուլղարիան։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Գերմանիա մեր արտահանումը միջինում կազմել է 5%: Ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է 2014 թվականին՝ 11%, ամենացածրը՝ 2022 թվականին (2%):

Հիմնվելով ներկայացված վիճակագրական տվյալներին՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս չունի որակական և գնային մրցունակության այն բաղադրիչները, որպեսզի կարողանա սպասարկել եվրոպական շուկաները: Մյուս կողմից՝ ցանկացած տնտեսության զարգացման անկյունաքարը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է, որին աջակցելը, կարողությունները զարգացնելն ու հզորացնելը կարող է երկարաժամկետ կտրվածքով որոշակի հեռանկարներ ստեղծել հայկական ապրանքների համար և նպաստել նրանց դիրքավորմանը եվրոպական շուկաներում։ Կարծում եմ՝ Հայաստանի տնտեսությունը եվրոպական շուկաներին ինտեգրելու համար պահանջվում են լուրջ և համակարգային բարեփոխումներ: Դա առաջին հերթին պետք է նպաստի մեր տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու միջազգային մրցունակության խթանմանը։

Ամբողջական հարցազրույցը՝ armenpress.am կայքում