Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում մշակութային սպառումը տարեցտարի նվազում է

Մյս 14, 2024 18:51
100

2018թ․-ից սկսած՝ Հայաստանում մշակութային և ստեղծարար ոլորտների սպառման նվազում է արձանագրվել, և այն ուղեկցվել է այդ բնագավառին հատկացվող պետական ֆինանսավորման կրճատմամբ։ Այսպիսի հետևություն են արել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի հետազոտողները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների (ՄՍՈ) սպառումը։

Մշակույթի բնագավառում սպառումը ներառում է գործունեության լայն բազմազանություն, ներառյալ՝ մշակութային միջոցառումների հաճախելը, մշակութային հաստատություններ այցելելը, գրքերի ընթերցանությունը, երաժշտություն ունկնդրելը, ֆիլմեր դիտելը և մշակութային դրսևորման այլ ձևերին մասնակցելը։

Մշակույթի բնագավառում սպառումը չափելու համար կարող են կիրառվել տարբեր ցուցիչներ, ինչպիսիք են՝ մշակութային միջոցառումների մասնակիցների թիվը, մշակութային ապրանքների գնումների թիվը, մշակութային գործունեության համար ծախսված ժամանակը և առցանց գործունեությունը։ Ծրագրի հետազոտողները հետևել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդին՝ մշակույթի բնագավառում սպառումն ուսումնասիրել են տնային տնտեսության մակարդակով՝ հաշվարկելով մշակույթի բնագավառում տնային տնտեսության ծախսերի մասնաբաժինն ընդհանուր ծախսերում։

Հետազոտողները հիմք են ընդունել Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունները՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից մշակութային սպառումը 2015 և 2021 թվականներին։ «Առկա տվյալներից ելնելով՝ 2021թ․-ին Հայաստանում մշակութային սպառման՝ մեր կողմից հաշվարկված ցուցիչը կազմել է 0.001%՝ 2015թ․ 0.0035%-ի համեմատ»,- հայտնում են հետազոտողները։

Ավելին կարդալու համար՝ hetq.am