Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 14-ի դրությամբ

Նյմ 14, 2024 15:04
46

Շուկայի Տենդենցներ

Համաշխարհային Ինդեքսներ

• Dow Jones՝ +0.11% (43,958.19)
• S&P 500՝ +0.02% (5,985.38)
• S&P 500 ֆյուչերսներ՝ -0.12%
• Nikkei 225՝ -0.53% (38,532)
• KOSPI՝ +0.38% (2,426.04)
• Shanghai Composite՝ -1.25% (3,395.91)

Ապրանքային Շուկաներ

• Ոսկի՝ $2557.6 / ունցիա
• Brent նավթ՝ $71.8 / բարել
• WTI նավթ՝ $68.0 / բարել

_____________________________________________________________

Մակրոտնտեսություն 

ԱՄՆ

Միջին 30-ամյա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը շաբաթվա ընթացքում աճել է 5 բազիսային կետով՝ հասնելով 6.86%-ի:
Հոկտեմբերին ԱՄՆ-ում ինֆլյացիան տարեկան կտրվածքով կազմել է 2.6%, իսկ ամսական կտրվածքով՝ 0.2%: Հիմնական ինֆլյացիան մնացել է 3.3% տարեկան և 0.3% ամսական կտրվածքով:

_____________________________________________________________

Կորպորատիվ Նորություններ

Boeing

2024 թ. հոկտեմբերին Boeing-ը մատակարարել է 14 ինքնաթիռ՝ COVID-19 համավարակից ի վեր գրանցելով ամսական մատակարարման նվազագույն ցուցանիշը: Ընկերությունը փոխանցել է 9 737 Max, 4 787 Dreamliner և 1 767 բեռնատար ինքնաթիռ: Մատակարարումների նվազման հիմնական պատճառն աշխատակիցների գործադուլն էր:

ՕՊԵԿ

ՕՊԵԿ ամսական հաշվետվության համաձայն՝ 2024 թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը վերանայվել է 3.1%-ի, իսկ 2025-ին՝ 3.0%-ի: ԱՄՆ-ի տնտեսական աճը 2024 թ. գնահատվում է 2.7%, իսկ 2025-ին՝ 2.1%: Համաշխարհային նավթի պահանջարկի աճը 2024 թ. համար նվազեցվել է 107 հազար բարելով՝ կազմելով 1.8 մլն բ/օ, իսկ 2025 թ. համար՝ 103 հազար բարելով, կազմելով 1.5 մլն բ/օ:

Cube Invest