Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն, դա համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ․ Քերոբյան
Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը թանկացել է մինչև 76,8 դոլար մեկ բարելի դիմաց
«Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել
Արցախում շրջափակման հետևանքով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 83,9 տոկոսով
Վրաստանի նախկին վարչապետը Credit Suisse-ի դեմ դատից 926 միլիոն դոլար է շահել խարդախության զոհ դառնալուց հետո
Booking.com-ը Հայաստանի տնտեսվարողների համար բարելավել է պայմանները
Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու թույլտվություն է ստացել
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կուղղի Արցախում իրականացվող ծրագրերի համար
TikTok-ը փորձարկում է Tako կոչվող AI չատբոտը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է 114 – Հրատապ Արձագանքման Հարթակ
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի նոր տարբերակը ցուցադրվել է Կաննում
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողների թիվն աճել է առնվազն 200 տոկոսով. ԿԲ փոխնախագահ
2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը տևել է մոտ 20 րոպե
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
2023թ. հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 45.8%-ով
Արցախում հովհարային անջատումներն օրական 3 անգամ կիրականացվեն

Իլոն Մասկը կանխատեսել է քաղաքակրթության փլուզում ՝ նավթից հրաժարվելու դեպքում

Aug 29, 2022 13:57
175
ADS

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ասել է, որ մոտ ապագայում մարդկությանը անհրաժեշտ է օգտագործել նավթն ու գազը, քանի որ եթե այդ էներգիայի աղբյուրները չկիրառվեն, քաղաքակրթությունը կարող է փլուզվել։ Գործարարի խոսքերը մեջբերում  է Reuters-ը։

Մասկը իր դիրքորոշումն է հայտնել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած էներգետիկ համաժողովի ժամանակ։

«Եթե իրատեսորեն նայեք, ապա կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ կլինի նավթ և գազ օգտագործել, քանի որ հակառակ դեպքում քաղաքակրթությունը կփլուզվի», – կանխատեսել է Tesla-ի հիմնադիրը:

Մասկը նշել է, որ Նորվեգիայում նավթի հորատման վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Նրա խոսքով ՝ էներգիայի կայուն աղբյուրներին անցումը մարդկության ամենամեծ մարտահրավերներից է, գործընթացը կարող է տեւել մի քանի տասնամյակ։

Նախկինում Մասկը կոչ էր արել աշխարհի բոլոր ատոմակայանները միացնել ամբողջ հզորությամբ։ Նա ասել է, որ երկրները պետք է մեծացնեն ատոմային էներգիայի արտադրությունը, և ազգային անվտանգության տեսանկյունից խելագարություն է անվանել այդ ձեռնարկությունները փակելը։

 

Մեկնաբանություն