Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ֆլայ Արնայի աշխատակիցները բաց նամակով ահազանգում են

Հնս 13, 2024 14:48
136

Հայկական ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակ են տարածել՝ ահազանգելով, որ ընկերությունն արդեն երկու ամիս չի վճարում իրենց աշխատավարձերը։

Նամակում մասնավորապես ասված է.

«Ֆլայ Արնա ավիաընկերությունը իր գործունության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել էր ձեռք բերել ուղևորների վստահությունը՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ մի շարք ոլորտներում։ Ֆլայ Արնա ավիաընկերությունը գործող հայկական ավիաընկերություններից միակն էր, ով հաջողությամբ անցել էր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել համապատասխան սերտիֆիկատ։

Իր գործունեության ողջ ընթացքում ավիաընկերության OTP` (On time performance) չվերթները ըստ չվացուցակի իրականացնելու ցուցանիշը եղել է 95-98%: Ավիաընկերության աշխատակիցների համար անհայտ պատճառներով որոշում կայացվեց դադարեցնել ավիաընկերության գործունեությունը։

Ս․թ․ հունվարի 16-ին ավիաընկերությունն իրականացրեց վերջին չվերթը, իսկ ս․թ․ մարտի 19-ին ավիաընկերության աշխատակիցները ծանուցում ստացան այն մասին, որ ավիաընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 115-րդ հոդված 1-ին կետով ավիաընկերությունը տեղեկացրեց աշխատակիցներին, որ ս․թ․ մայիսի 19-ին լուծարվելու են Ֆլայ Արնայի և աշխատակիցների միջև կնքված պայմանագրերը։

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1ին կետը, ընկերությունը պարտավորվեց նաև վճարել արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։ Չնայած վերոգրյալին՝ ավիաընկերության աշխատակիցներին չի վճարվել ս․թ․ ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձը, ինչպես նաև արձակման նպաստը։ Աշխատակիցները բազում անգամ դիմել են ավիաընկերության բաժնետերեր հանդիսացող «Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ) և «էյր Արաբիա» ԲԲԸ-ին որպես Ֆլայ Արնա ավիաընկերությունը կառավարող ընկերություն։

Մանրամասները ներկայացնում ենք ստորև՝

  • մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները 3 անգամ այցելել են ԱՆԻՖ` հանդիպումներ ունենալով ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանի հետ։ Հանդիպումների ընթացքում խոստացվել էր ապահովել հարցի լուծումը։
  • մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները այցելել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ հանդիպում ունենալով փոխնախարար Նարեկ Տերյանի հետ, ով խոստացավ նույն օրվա ընթացքում հաղորդել խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ։
  • աշխատակիցները նամակներով դիմել են Ֆլայ Արնա ավիաընկերության կառավարող ընկերություն Էյր Արաբիայի ղեկավար մարմիններին։ Պատասխան նամակներում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչները առաջարկել են դիմել ԱՆԻՖ, քանի որ իրենք այլևս չունեն իրավասություն հանդես գալու Ֆլայ Արնա ավիաընկերության անունից։ Մյուս նամակում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ ԱՆԻՖ-ը շարունակաբար լուծում չի գտնում և համաձայնություն չի տալիս ընկերության լուծարման առաջարկվող սխեմային։

Ս․թ․ հունիսի 03-ին ավիաընկերության աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ Վարչապետ Ն․Փաշինյանին, սակայն նամակը վերաhասցեավորվել է «Պետական գույքի կառավարման կոմիտե»-ին և մինչ օրս չկա պատասխան։

Այսպիսով, յուրաքանչյուր կողմը հանդես է գալիս իր պատճառաբանություններով՝ նշելով, որ հարցի լուծումը կախված է մյուս կողմից։ Արդյունքում ավելի քան 80 աշխատակիցների ընտանիքներ այս պահին գտնվում են ֆինանսական ճգնաժամային իրավիճակում՝ ունենալով բազմաթիվ բանկային պարտավորություններ»։

Գլխավոր լուսանկարն արվել է 2021թ.-ին։ Նույն թվի եկտեմբերին պետական գրանցում  ստացավ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն՝ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Լուսանկարում Դավիթ Փափազյանն է, Տիգրան Ավինյանը, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ Ալ Թանիվ, Ադել Ալ Ալին։ Այն ժամանակ  Տիգրան Ավինյանը փոխվարչապետ էր, նաև ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։