

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում ավտոարտադրության գծի գործարկման մասին, որն ուղղված է լինելու արտադրված մեքենաների արտահանմանը Եվրասիական տնտեսական միության երկրներ: Ալիռեզա Փայման Փաքը հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկելու ավտոարտադրության գիծը որպես համատեղ ձեռնարկություն: Նա հավելել է, որ Հայաստանում 100 տոկոսանոց իրանական արտադրության մեքենաների կառուցման նախնական պայմանավորվածությունը կայացվել է, որի հիման կպատրաստվի ծրագիրը։
Մեկնաբանություն